Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդավոր ջրածնային Hyperion սուպերկարի առաջին լուսանկարները:
20 Հունվար 2020

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Օրինջ քաղաքում գրանցած Hyperion Motors ընկերությունը տարածել է մինչ օրս գաղտնի պահվող սուպերկարի թիզերային լուսանկարները: Ընկերությունը որը երկար տարիներ աշխատում է ջրածնի գեներացման և վառելիքային բջիջների տեխնոլոգիաների վրա, մտադիր է մոդելի նախատիպը հանրությանը ցուցադրել Նյու-Յորքի ավտոսրահում: Մինչ այդ նախագիծը մնում է ամբողջովին գաղտնի:

Hyperion supercar teaser

Մինչ այս պահը համացանցում տարածված տեղեկություններից դատելով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում ընկերությունը աշխատում է ամբողջովին «անտեսանելի» ռեժիմում: Դրա ամբողջ գործունեությունը պահվում է գաղտնիության քողի տակ և չի հանրայնացվում: Հայտնի է, որ ջրածնային սուպերկարի վրա աշխատանքները սկսվել են դեռ մի քանի տարի առաջ, իսկ առաջին նախատիպը պատրաստ էր դեռևս 2015-ին: Սակայն մինչ օրս Hyperion Motors-ի կայքում նախագծի մանրամասները ներկայացված չեն: Միակ հայտարարությունը, որ տարածել է ընկերությունը այն է, որ իրենց հաջողվել է «ադապտացնել տիեզերական տեխնոլոգիաները սովորական ճանապարհներին օգտագործման համար»:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio