Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն ցուցադրել է օդը մաքրող ավտոմեքենա:
13 Հունվար 2020

Ճապոնական Toyota ընկերությունը Լաս Վեգասում ներկայացրել է LQ կոնցեպտը, որը սարքավորված է չորրորդ մակարդակի ինքնավար համակարգով: Այն թույլ է տալիս վարորդին ընդհանրապես չխառնվել կառավարման գործընթացին, իսկ Yui անվանումը ստացած արհեստական բանականությունը պետք է ապահովի մարդկանց և սարքավորումների հաղորդակցման բոլորովին նոր որակ:

Toyota LQ front

Toyota LQ-ի սարքավորումների ցանկը ներառում է նաև Valet Parking System ֆունկցիան, որի շնորհիվ ավտոմեքենան կարող է ինքնուրույն գտնել հարմար կայանատեղի, զբաղեցնել այն և հետագայում նաև լքել ու վերադառնալ շարժման ռեժիմին: ԸստToyota-ի ներկայացուցիչների, Yui համակարգը կհարմարեցնի ավտոնեքենայի կարգավորումները տվյալ վարորդին: Ուղևորությունների ընթացքում արհեստական բանականությունը կվերլուծի վարորդի պահվածքը, նրա տրամադրությունը և նախասիրություններրը, վարելաոճն ու հետաքրքրությունները: Վարորդի և ուղևորների հետ Yui-ն կշփվի ձայնային կամ լուսային ազդանշանների միջոցով: 

Toyota LQ back

Ավտոմեքենան սարքավորված է  նաև վարորդի «խելացի» նստատեղով, որը կարող է առուգայցնել կամ, հակառակը՝ թուլացնել մարդուն: Համակարգը բաղկացած է մի քանի բալոններից և օդափոխման սարքից: Եթե այն նկատում է, որ վարորդը հոգնել է, այն փքում է թիկնակի բալոնը, օգնելով պահպանել ուղղաձիգ դիրքը, ինչպես նաև միացնում է օդորակիչը և սառը օդը ուղղում դեպի մարդը: Իսկ երբ մեքենան անցնում է ինքնավար ռեժիմի և վարորդը կարող է թուլանալ, բալոնը պարբերաբար փքվում և իջնում է՝ օգնելով թոթափել հոգնածությունը, իսկ սրահի ջերմաստիճանը բարձրանում է:

Toyota LQ interior

Ավտոմեքենան կարող է վարորդին և ուղևորներին հաղորդել իր շուրջ կատարվող իրադարձությունների և գրանցված իրավիճակների, օրինակ ճանապարհածածկի որակի մասին: Բացի այդ LQ-ն կարող է շփվել նաև մեքենայից դուրս գտնվող մարդակնց հետ: Ինժեներները կոնցեպտը համալրել են թվային միկրոհայելային սարքավորումով (Digital Micromirror Device), որը ունակ է ճանապարհին պրոյեկցել բարդ նշանակալից պատկերներ: 

Toyota LQ Lightning System

Կոնցեպտի բացառիկ առանձնահատկություններից է նաև թափքի կատալիզատորային ծածկույթը, որը կարող է զտել օդը ուղևորության ժամանակ: Ըստ Toyota-ի մասնագետների հաշվարկների, մեկ ժամվա ընթացքում ավտոմեքենան կարող է մաքրել 1000 լիտր օդի մեջ գտնվող թթվածնի մոտ 60 տոկոսը: Ակնկալվում է, որ եթե այս տեխնոլոգիան ապացուցի իր կենսունակությունը, այն հավանաբար կկիրառվի նաև սերիական կոմերցիոն ավտոմեքենաներում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio