Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չինաստանի Կոմկուսի մատակարարը ձեռնոց է նետում Mercedes-Benz-ին:
11 Հունվար 2020

Չինաստանում տեղի է ունեցել Hongqi («Կարմիր դրոշ») ապրանքանշանի առաջատար մոդելի նորամուտը: Մակնիշը պատկանում է FAW կոնցերնին և հայտնի է առաջին հերթին երկրի Կոմունիստական կուսակցության առաջնորդների համար արտադրվող լիմուզիններով: Նոր H9 մոդելը ներկայացվում է որպես մասնավոր գնորդներին հասանելի ամենաթանկարժեք և ամենաշքեղ քաղաքացիական ավտոմեքենան: Ակնկալվում է, որ տեղական շուկայում այն կմրցակցի Mercedes-Benz S-Class-ի հետ:



Լյուքս դասին պատկանող Hongqi H9 մոդելը կառուցված է հետին քարշակմամբ հենահարթակի վրա և սարքավորված է լայնակի դասավորվածությամբ շարժիչով և պնևմատիկ կախոցով:  Շարժիչների շարքում առաջարկվում են երկու ագրեգատներ՝  2,0 և 3,0 լիտր ծավալով, որոնք համապատասխանաբար զարգացնում են  252 ձ.ուժ (380 Նմ) և 272 ձ.ուժ (400 Նմ) հզորություն: Նախնական տվյալներով երկու տեսակի շարժիչներն էլ համակցվում են 8-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: 



Ի հեճուկս սպասելքների H9-ի դիզայնը նախագծել է ոչ թե Rolls-Royce-ի նախկին դիզայներ Ջայլս Թեյլորը, որը աշխատանքի է անցել FAW-ում 2018 թվականից, այլ տեղացի մասնագետների թիմը՝ Դին Յանֆենի ղեկավարությամբ: U-աձև ճաղավանդակով և նեղ լուսարձակներով ֆիրմային ոճը առաջին անգամ է կիրառվում սերիական ավտոմեքենայում, իսկ մինչ այդ ցուցադրվել էր միյան կուպեի մակետում և E115 էլեկտրական քրոսովերի կոնցեպտի վրա:



Հիշեցնենք, որ Hongqi ապրանքանշանի վերաձևավորումից մեկ տարի անց FAW կոնցերնը հայտարարեց դիլերական ցանցը մինչև 271 կենտրոն ընդլայնելու և 2019 թվականին 100 166  նոր ավտոմեքենաների վաճառքի մասին: Մեկնարկած տարում ընկերությունը նախատեսում է իրացնել արդեն 200 000 ավտոմեքենա, 2022 –ին՝ 400 000, իսկ 2025 թվականին՝ 600 000 ավտոմեքենա: Ենթադրվում է, որ  մինչ այդ ընկերությունը կթողարկի 21 նոր մոդել և կհիմնի ռայդշերինգի ծառայություն: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio