ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota-ն «ապագայի քաղաք» կկառուցի: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 Հունվար 2020
Ճապոնական Toyota ընկերությունը նախատեսել է փոքր ավան կառուցել պշատամունքային Ֆուջի լեռան ստորոտում: Նախագծման աշխատանքները, որոնք իրականացրել է դանիական հանրահայտ BIG ճարտարապետական ստուդիան, արդեն ավարտվել են: Նախագծի շնորհանդեսը տեղի ունցեավ Լաս Վեգասում:
Քաղաքը, որի ընդհանուր մակերեսը կկազմի 0,71 քառակուսի կիլոմետր, սարքավորված կլինի ավտոնոմ էլեկտրամատակարարման կայանով, որի աշխատանքի կողմնակի արտադրանքը կլինի մաքուր ջուրը: Ակնհայտ է, որ էներգահամակարգը հիմնականում աշխատելու է ջրածնի և թթվածնի միացման ռեակցիայի հիման վրա: Որպես լրացուցիչ աղբյուր կօգտագործվեն արևային վահանակները:
Ավանը կստանա Woven City (Հյուսված կամ Գործված քաղաք) անվանումը: Այն նախատեսված է գիտնականների և ուսումնասիրողների համար, որոնք զբաղվելու են արհեստական բանականության, ինքանավար համակարգերի և «խելացի տների» նախագծմամբ: Այս բոլոր տեխնոլոգիաները հնարավոր կլինի փորձարկել անմիջապես տեղում՝ իրական շահագործմանը մոտ պայմաններում:
Անձնական փոխադրամիջոցներով տեղաշարժը քաղաքի սահմաններում արգելված է լինելու, բացառությամբ հեծաիվներն ու ինքանգլորները: Բացի այդ կլինեն հատուկ գոտիներ, որտեղով կտեղաշարժվեն ինքնավար էլեկտրամոբիլները: Շենքերը կկառուցվեն «կանաչ» նյութերից, հիմնականում՝ փայտից, առանց լրացուցիչ ամրանների կիրառման:
Այդ շենքերում նախատեղադրված կլինեն բնակիչներին օժանդակող տարբեր համակարգեր, որոնք կհետևեն մարդկանց առողջությանն ու կօգնեն նրանց առօրյա կյանքում: Քաղաքային անցուդարձի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան կպահպանվի ամպային պահոցում, իսկ ենթակառուցվածքները ամբողջովին կավտոմատացվեն: Տոյոտան պլանավորում է շինարարությունը սկսել արդեն 2021 թվականին, իսկ թե երբ Woven City-ն կհաձնվի շահագործման՝ դեռևս հայտնի չէ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: