Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չինական Xpeng Motors ստարտափը ներկայացրել է P7 սեդանի մանրամասները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 Դեկտեմբեր 2019

Չինաստանում գրանցված Xiaopeng Motors ընկերությունը, որը ի թիվս այլ աղբյուրների ֆինանսավորում է ստանում հանրահայտ Xiaomi կոնցերնից, հայտարարել է P7 էլեկտրական սեդանի վաճառքների մեկնարկի մասին: Մոդելի բազային տարբերակը ունի 4880 մմ երկարություն և սարքավորվում է 266 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով: Ըստ երևույթին, մոդելի հիմնական մրցակիցը կլինի Tesla Model 3-ի լոկալ տարբերակը, որը Չինաստանի շուկայում շուրջ 30 տոկոսով ավելի թանկ է առաջարկվում:


Xpeng P7-ի հիմնական մոդիֆիկացիան առանձնանում է հետևի քարշակմամբ և սարքավորվում է մեկ էլեկտրական ագրեգատով, որը զարգացնում է 390 Նմ ոլորող մոմենտ: Իսկ 81 կՎտժ տարողունակույամբ մարտկոցը ապահովում է մինչև 550 կմ ընթացքի պաշար NEDC ցիկլում: Սարքավորումների արդյունավետությանը նպաստում է նաև աերոդինամիկ դիմադրության՝ Сх = 0,236 գործակիցը:



Արդեն բազային տարբերակում հասանելի կլինեն առանց շրջանակի դռները, լրամշակման թանկարժեք նյութերը, սարքավորումների վիրտուալ վահանակը՝ 10,25դյույմանոց դիսփլեյով և մուլտիմեդիա համակարգը՝ 14,97-դյույմանոց սենսորային մոնիտորով:  Բացի այդ էլեկտրամոբիլի համար առաջարկվում է երրորդ մակարդակի ինքնավար համակարգ՝ ավտոմատ կայանման ֆունկցիայով և մայրուղիներում ինքնուրույն շարժման հնարավորությամբ: 



Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն բավարարվի 550 կմ վազքով, Xpeng Motors-ը առաջարկում է ձեռք բերել ավելի տարողունակ մարտկոց, որը թույլ կտա ընթացքի պաշարը հասցնել 650 կիլոմետրի: Այս մոդիֆիկացիայի բոլոր մասնագրերը դեռևս չեն բացահատվել, սակայն ակնկալվում է, որ «հեռահար» սեդանը կունենա նույն բնութագրերը, ինչ բազայինը՝ տարբերվելով միայն արժեքով:



Մոդելի առավել արտադրողական և թանկարժեք մոդիֆիկացիան կսարքավորվի ընդհանուր 430 ձ.ուժ հզորությամբ և 660 Նմ ոլորող մոմենտ ապահովող երկու էլեկտրական շարժիչներով, լիաքարշ համակարգով և կունենա ընթացքի 550 կմ պաշար: Ակնկալվում է, որ նման սարքավորումներով մոդելը տեղից 100 կմ/ժ արագությունը կկարողանա զարգացնել 4,3 վայրկյանում: Այս տարբերակի արժեքը կկազմի 370 000 յուան, կամ մոտ 25 345 000 դրամ:  



Xpeng ընկերությունը նախատեսում է P7 սեդանների առաջին օրինակները գնորդներին հասցնել արդեն 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ հույս ունենալով, որ դրա հաջողությունը ավելի մեծ կլինի, քան մինչ այդ ներկայացված G3 քրոսովերինը, որը երկու տարվա ընթացքում իրացվել է ընդամենը 15 000 օրինակով: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Չինաստանի կառավարությունը հետևողաբար կրճատում է էլեկտրական մեքենաների վաճառքի սուբսիդավորումը՝ տեղի արտադրողները ստիպված են իրացման նոր շուկաներ որոնել: Այդպիսով չի բացառվում, որ Xpeng Motors-ը կփորձի P7 սեդանը ներկայացնել նաև այլ, մասնավորապես՝ եվրոպական երկներում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio