ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թուրքիայում ներկայացվել է առաջին սեփական էլեկտրամոբիլը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Դեկտեմբեր 2019
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում արդեն մի քանի տասնամյակ շարունակ հավաքում են մի շարք աշխարհահռչակ մակնիշների ավտոմեքենաներ, սեփական արտադրանք դեռևս չէր եղել: Հետևելով ժամանակի պահանջներին՝ Թուրքիայում նախագծել են միջին չափսի՝ 2800 մմ անվայն բազայով էլեկտրական քրոսովեր, որը կլինի առաջին ամբողջովին տեղական մշակումը:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, TOGG անվանմամբ ներկայացված ավտոմեքենայի շնորհանդեսը անցկացրել է անձամբ երկրի նախագահը: Ավելի ուշ TOGG ապրանքանշանի ներքո կնախագծվեն ևս 4 մոդել՝ կոմպակտ քրոսովեր, սեդան, հեչբեք և մինիվեն: Ակնկալվում է, որ մոդելային շարքի ձևավորումը կավարտվի 2030 թվականին:
TOGG մակնիշի առաջին էլեկտրական քրոսովերը հասանելի կլինի հետևի սռնիի վրա տեղադրված 200 ձ.ուժ հզոությամբ էլեկտրական շարժիչով կամ երկու սռնիների վրա տեղադրված և ընդհանուր 400 ձ.ուժ հզորություն զարգացնող էլեկտրական ագրեգատներով: Ավելի թույլ մոդիֆիկացիան 0-ից 100 կմ/ժ արագությունը կզարգացնի 7,6 վայրկյանում, իսկ առավել հզորը՝ 4,8 վայրկյանում: Ընթացքի պաշարը կկազմի առավելագույնս մոտ 500 կմ: Ենթադրվում է, որ մեքենայի համար հասանելի կլինի արագ լիցքավորման ֆունկցիան և երրորդ մակարդակի ինքնավար համակարգ:
Սեփական ավտոմոբիլային գործարանի շինարարությունը Թուրքիայում կավարտվի 2021 թվականին: Ակնկալվում է, որ էլեկտրական քրոսովերի սերիական թողարկումը կսկսվի արդեն 2022-ից, ինչից հետո կքննարկվի նաև արտահանման հնարավորությունը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: