Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volkswagen-ը ստեղծել է ռոբոտներ էլեկտրամոբիլների լիցքավորման համար:
25 Դեկտեմբեր 2019

Volkswagen Խմբի մաս կազմող Volkswagen Group Components ընկերությունը էլեկտրամոբիլների լիցքավորումը հեշտացնող նոր միջոց է հնարել:  Վարորդը այլևս կարիք չի ունենա հատուկ տեղ փնտրել լիցքավորման կայանում, քանի որ օգնության կգան շարժական ռոբոտ-լիցքավորիչները: Այսպիսի ռոբոտները թույլ կտան «ենթակառուցվածքը հասցնել ավտոմեքենային» հենց այն պահին, երբ դա անհրաժեշտ  կլինի: 



Լիցքավորող ռոբոտները ամբողջովին ինքնավար շարժական մոդուլներն են, որոնք սարքավորվում են տեսախցիկով, լազերային սքաներով, ուլտրաձայնային ցուցիչներով և մանիպուլյատորով: Լիցքավորման գործընթացը հետևյալ տեսքն ունի. ռոբոտը, որն իրենից առանձին միավոր է ներկայացնում, շարժական մարտոկցի հետ միասին մոտենում է ավտոմոեքենային, ակտիվացնում է լիցքավորումը և շարժվում դեպի այլ մեքենաները: Մարտոկցների լիցքավորման հետ զուգահեռ, ռոբոտը հավաքում է «չարջերները» և տանում դրանք վերալիցքավորելու: Աշխատանքի նման ռեժիմը, օրինակ, կարող է օգտակար լինել խոշոր միջոցառումների ժամանակ լիցքավորման կայան հավաքելու համար, կամ այն վայրերում, որտեղ ինչ-ինչ պատճառով անհնար է տեղադրել սովորական տերմինալներ: 



Յուրաքանչյուր շարժական կուտակիչ ունի 25 կՎտժ տարողունակություն և բացի այդ կարող է լրացուցիչ սնվել մինչև 50 կՎտ հզորությամբ էլեկտրականության աղբյուրից: Լիցքավորման գործընթացը վերահսկվում է ավտոմատացված եղանակով: Ընդ որում ռոբոտը կարելի է կանչել բջջային հավելվածի օգնությամբ, կամ էլ համակարգը ինքնուրույն կհայտնաբերի փոխադրամիջոցի մարտկոցի լիցքի ցածր մակարդակը՝ «շփվելով» ավտոմեքենայի հետ V2X (Vehicle-to-Everything) ինտերֆեյսի միջոցով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio