ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայացավ MG ապրանքանշանի ZS EV էլեկտրամոբիլի շնորհանդեսը:
24 Դեկտեմբեր 2019
Դեկտեմբերի 23-ին Երևանում կայացավ հանրահայտ MG ապրանքանշանի առաջին պաշտոնական միջոցառումը՝ ZS մոդելի EV էլեկտրական մոդիֆիկացիայի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հանրահայտ անձիք, ոլորտի ներկայացուցիչներ:
MG ապրանքանշանի պատմությունը սկիզբ է առել դեռևս նախորդ դարի 20-ական թվականներին, երբ ավտոարհեստանոցի սեփականատեր Ուիլյամ Մորիսը որոշեց սեփական անվան տակ ավտոմեքենաներ հավաքել՝ դրանցով մրցարշավներին մասնակցելու համար: Տասնայակներ շարունակ ընկերությունը թողարկում էր բրիտանական ավանդական դիզայնով և էսթետիկ լուծումներով ավտոմեքենաներ՝ այդ ընթացքում սերտորեն համագործակցելով հանրահայտ Jaguar և Rover ընկերությունների հետ:
Ներկայումս ապրանքանշանը պատկանում է SAIC Motors չինական ընկերությանը, որը նոր շունչ է հաղորդել մակնիշին: Ընկերության մոդելային շարքը բաղկացած է MG3, HS և ZS մոդելներից, որոնց 2019 թվականին ավելացավ ZS EV էլեկտրական քրոսովերը, որն արդեն պաշտոնապես վաճառվելու է Հայաստանում:
ZS EV էլեկտրամոբիլը սարքավորված է 44,5 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով, իսկ էլեկտրական շարժիչը զարգացնում է 145 ձ.ուժ հզորություն և 260 Նմ ոլորող մոմենտ: Քաղաքային պայմաններում մոդելի ընթացքի պաշարը կազմում է մոտավոր 230 կմ: Ամբողջական լիցքավորումը 7 Կվտ հզորությամբ սարքից կպահանջի 6,5 ժամ, իսկ եթե վարորդը օգտվի 50 կՎտ հզորությամբ հատուկ սարքից, ապա մարտկոցը 80 տոկոսով լիցքավորելու համար կպահանջվի ընդամենը 40 րոպե:
Հատկանշական է, որ մոդելի գրավչությունը ապահովելու և կանաչ տեխնոլոգիաների զարգացմանը նպաստելու նպատակով, MG ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Էնրջի Մոթորս» ընկերությունը մտադիր է 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով զարգացնել լիցքակայանների ցանց՝ համապատասխան կետեր տեղադրելով առնվազն ամեն 100 կիլոմետրը մեկ: Իսկ լիզինգի հատուկ պայմանները թույլ կտան հաճախորդներին ավելի հեշտությամբ ձեռք բերել ավտոմեքենան:
Լուսանկարները՝ yerevanlife.am ամսագրի:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: