Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz-ը ներկայացրել է Sprinter-ի էլեկտրական մոդիֆիկացիան:
23 Դեկտեմբեր 2019

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը գաղտազերծել է eSprinter էլեկտրական ֆուրգոնին առնչվող մանրամասները: Ամբողջովին բեռնավորված վիճակում նորույթը մեկ լիցքավորումով կարող է հաթահարել մինչև 168 կմ և զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Սկզբնական շրժանում շուկա կհանվեն երկու կարճ տարբերակները՝ բարձր տանիքով և առջևի քարշակմամբ:



Mercedes-Benz eSprinter-ի տեխնիկական լուծումները նույնն են, ինչը և ուտիլիտար eVito մինիվենինը: Առջևի սռնիի վրա տեղադրված է 114 ձ.ուժ հզորությամբ և 295 Նմ ոլորող մոմենտով էլեկտրական շարժիչ, իսկ հատակի տակ քարշային մարտկոցն է՝ 41 կՎտժ կամ 55 կՎտժ տարողունակությամբ: Ֆուրգոնի օգտակար տարածությունը նույնն է՝ 10,5 մ³, ամբողջական զանգվածը 3500 կգ է, իսկ թափարգելից թափարգել երկարությունը կազմում է 5932 միլիմետր:



Բազային մարտկոցով համալրված էլեկտրական Սփրինթերի ընթացքի պաշարը ընդամենը 115 կմ է, իսկ բեռնատարողությունը չի գերազանցում 1040 կիլոգրամը: Եթե մեքենան սարքավորվի 55 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով, ապա ընթացքի պաշարը կաճի մինչև 168 կմ, սակայն թույլատրելի բեռնվածությունը չի գերազանցի 900 կիլոգրամը: 



eSprinter-ի գնման ժամանակ կարելի է պատվիրել նաև արագության սահմանափակիչ, որը կկարգավորվի 80, 100 կամ 120 կմ/ժ ցուցանիշի վրա:  Մարտկոցի լիցքը խնայելու համար վարորդը կարող է օգտագործել ռեկուպերատիվ արգելակման չորս առաջարկվող ռեժիմներից մեկը կամ նվազեցնել կլիմայական համակարգի հզորությունը:  Mercedes-Benz-ի պաշտոնական տվյալներով արագ լիցքավորման սարքը թույլ է տալիս 30 րոպեւում մարտկոցի լիցքի աստիճանը զրոյից հասցնել  80 տոկոսի:



Որպեսզի գնորդը ավելի հեշտ հասկանա՝ արդյոք էլեկտրական ֆուրգոնը համապատասխանում է իր բիզնեսի բնութագրերին, Mercedes-Benz-ի կոմերցիոն ստորաբաժանումը մշակել է հատուկ բջջային հավելված՝ eVAN Ready: Ծրագիրը կարող է վերլուծել հաճախորդի բոլոր ուղևորությունները և պատասխանել՝ կարելի՞ կլինի խնայել  eSprinter և eVito ավտոմեքենաների ձեռք բերման հաշվին, թե ոչ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio