ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Audi RS4 Avant-ը վերածվել է ոստիկանական ավտոմեքենայի:
29 Նոյեմբեր 2019
Հանրահայտ ABT Sportsline թյունինգային աթելիեն կառուցել է «պարեկային» ավտոմեքենա, որը հիմնված է 450 ձ.ուժ հզորությմաբ Audi RS4 Avant մոդելի վրա: Այս ունիեվերսալը կմասնակցի անվտանգ թյունինգի Tune it! Safe! կոչվող նախագծի շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Այս ծրագիրը համատեղ իրականացվում է Թյունինգային ընկերությունների գերմանական ասոցիացիայի (VDAT) և Տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Գերմանիայի դաշնային նախարարության կողմից:
ABT RS4-R-ը կդառնա Essen Motor Show ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշը: «Պարեկային» մեքենայի հիմքում ընկած է RS4 Avant մինչռեսթայլինգային ունիվերսալը, որի գործարանային տարբերակը զարգացնում էր 450 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ: Նոր ռադիատորով և ներթողման համակարգով ABT Power S փաթերի, ինչպես նաև 102-միլիմետրանոց կարբոնային վերդիրներով ABT ֆիրմային արտանետման համակարգի շնորհիվ այդ ցուցանիշները համապատասխանաբար հասցվել են 530 ձ.ուժ և 690 Նմ:
Ունիվերսալը ստացել է նաև թափքի կարբոնային տարրեր, տանիքի լուսաձայնային ադզանշանային սարք, հատուկ լուսարձակներ ռադիատորի ճաղավանդակի հետևում, և հատուկ ոստիկանական ձևավորում: Այս նախագծի շրջանակոմ ABT Sportsline-ը համագործակցել է հանրահայտ Hankook ու Hella ապրանքանշանների, ինչպես նաև ջերմակայուն ներկի արտադրող FoliaTec ընկերության հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Tune it! Safe! ցուցհանդեսի հաղթող է դարձել BMW i8 մոդելը՝ AC Schnitzer աթելիեյից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: