ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar-ը հրաժեշտ կտա XJ-ին «կոլեկցիոն» մոդիֆիկացիայով:
28 Նոյեմբեր 2019
Ընթացիկ սերնդի Jaguar XJ սեդանի վերջին 300 օրինակները շուկա կհանվեն XJ Collection Special Edition անվանմամբ: Հատուկ տարբերակը հասանելի կլինի սկսած 85 հազար դոլարից: Սա կլինի XJ-ի տուրքը իր անցյալին: Իսկ նոր սերնդի սեդանը այլևս նման չի լինի այդ սեգմենտի ավանդական ավտոմեքենաներին: Մոդելը կսարքավորվի էլեկտրական ագրեգատներով, ինչը էլ ավելի մեծ ազատություն կտա դիզայներներին և ինժեներներին:
Հրաժեշտի մոդիֆիկացիան հիմնված է XJL Supercharged համալրման վրա, որն առանձնանում է հինգլիտրանոց բենզինային շարժիչով և հետևի քարշակմամբ: Ամերիկյան շուկայի մասնագրերով այն զարգացնում է 477 ձ.ուժ հզորություն և 575Նմ ոլորող մոմենտ՝ համակցվելով 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Տեղից 97 կմ/ժ արագությունը (60 մղոն/ժամ) այսպիսի ավտոմեքենան զարգացնում է 4,9 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ:
Jaguar XJ-ի կոլեկցիոն թողարկումը առանձնանում է թափքի և սրահի գույների էքսկլյուզիվ համադրությամբ, կաղնու փայտից պատրաստված դեկորատիվ վահանակներով և սրահում դրոշմված «XJ One of 300 Collection» հիշարժան գրվածքով: Մեքենայի ստանդարտ սարքավորումների ցանկը ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, կայանմանն օժանդակող համակարգ, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգ և բոլոր եղանակների համար նախատեսված անվադողեր:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: