ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota-ն ներկայացրել է առավել հզոր և գերարագ RAV4-ը:
27 Նոյեմբեր 2019
Ճապոնական Toyota ընկերությունը Լոս-Անջելեսի միջազգային ավտոսրահում ներկայացրել է RAV4 Prime լիցքավորվող հիբրիդը: Տեղից մինչև 60 մղոն/ժամ արագությունը այն զարգացնում է 5,8 վայրկյանում, ինչն ավելի արագ է, քան մոդելային շարքի ցանկացած այլ քրոսովեր: Ամերիկյան ավտոսրահներում մեքենան կհայտնվի արդեն 2020 թվականի կեսերից:
Քրոսովերը սարքավորված է հիբրիդային ուժային ագրեգատով, որը բաղկացած է 177 ձ.ուժ հզորությամբ 2.5 լիտր ծավալով բենզինային շարժիչից և յուրաքանչյուր սռնիի վրա տեղադրված էլեկտրական երկու շարժիչներից: Դրանք բոլորը միասին զարգացնում են 306 ձ.ուժ հզորություն: Այդպիսով ավտոմեքենան ավելի հզոր է, քան սերիական 222 ձ.ուժ հզորությամբ հիբրիդը: Ըստ արտադրողի տարածած տվյալների վառելիքի ծախսը չի գերազանցում 2,6լ/100 կմ ցուցանիշը:
Prime մոդիֆիկացիան սովորական RAV4-ից տարբերվում է նաև էքստերիերի դիզայնով: Այն հեշտ ճանաչելի է ռադաիտորի նոր ճաղավանդակով և առջևի թափարգելով: Բացի այդ, նորույթը ստացել է 18-դյույմանոց անվասկավառակներ և 8 դյույմ անկյունագծով էկրանով նոր մուլտիմեդիա համակարգ: Լրացուցիչ կարելի է պատվիրել 9-դյույմանոց դիսփլեյ և փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: