Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏՈՅՈՏԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԺՆԵՎՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ FT-86 Open ԿՈՆՑԵՊՏԸ
04 Մարտ 2013

Մեքենան ստեղծված է` որպես արդեն իսկ ողջ աշխարհով մեկ վաճառվող GT86 սպորտային կուպեի գաղափարախոսության զարգացում:
Կոնցեպտը կոչված է լրացուցիչ աշխուժություն և դինամիկ բնութագրեր հաղորդել GT86 մոդելին` լրացնելով այդ ամենը կաբրիոլետներին բնորոշ դրայվով:

Մեքենայի արտաքին չափսերը համահունչ են կուպեի չափսերին (երկարությունը` 4240 մմ, լայնությունը` 1750 մմ, բարձրությունը`1270 մմ), իսկ ֆիքսված կոշտ տանիքը փոխարինվել է բազմաշերտ գործվածքից ծածկով, որն ունի նաև հետևի ապակի: Սրահը լուծված է նույն 2+2 ձևաչափով, իսկ տանիքը բացվելուց հետո տեղավորվում է հետևի նստարանների հետնամասում` առանց բեռնավորման հնարավորությունները նվազեցնելու:

Ցուցադրվող մեքենան իրագործված է Toyota Boshoku Milan Design (TBMD) ընկերության կողմից նախագծված և Իտալիայի հյուսիսային մայրաքաղաք, համաշխարհային նորաձևության ու դիզայնի կենտրոն հանդիսացող ` Միլանի շունչն ու մթնոլորոտն արտահայտող փայլուն մաքուր սպիտակ ու ծովային կապույտի համադրությամբ: Թափքը լուծված է սպիտակ գույնով, որը համադրվում է տանիքի կապույտի հետ: Սրահում ծակոտկեն սպիտակ կաշին գունավորված է ծովային կապույտով իրականացված ներդիրներով ու ոսկեգույն գծակարերով:

FT-86 Open կոնցեպտում կիրառվել են նույն հենահարթակն ու փոխանցումատուփն, ինչը և GT86 մոդելի համար: Մեքենան աշխատում է մթնոլորտային, հորիզոնական 1998 խսմ ծավալով չորս գլաներով շարժիչով: Տոյոտայի կողմից մշակված D-4S անմիջական ներարկման տեխնոլոգիայով համալրված այս ագրեգատը տեղադրված է սովորականից ցածր, ինչը թույլ է տվել իջեցնել նաև մեքենայի ընդհանուր ծանրության կենտրոնը: Ինչպես և կուպեն ռոդթերը նույնպես աչքի է ընկնում հետևի քարշակմամբ, կառավարվում է վեցաստիճան մեխանիկական կամ ավտոմատ փոխանցումատուփերի միջոցով: Ի դեպ ավտոմատ փոխանցումատուփն առանձնանում է փոփոխության աշխարհում ամենաարագ ցուցնիշով` երկու տասներորդական վայրկյան:

GT86 սպորտային կուպեի նման կոնցեպտը համալրված է ՄքՖերսոն առջևի և կրկնակի երկայնակի լծակներով հետևի կախոցներով, ինչն ապահովում է անմիաջական կառավարելիության զգացողություն, վարկենական արձագանք և վերահսկողության բարձր մակարդակ: Ղեկի էլեկտրաուժեղացուցիչը աչքի է ընկնում 13.1:1 համասնությամբ, ինչը բնորոշ է մրցարշավային մեքենաներին, իսկ լայն հովացվող սկավառակային արգելակները թույլ են տալիս մշտապես պահպանել մեքենայի կառավարելիությունը:

Toyota-ն մատնանշել է մի քանի ոլորտներ, ոորնք դեռևս կարիք ունեն կատարելագործման կարիք, որպեսզի գնահատւվի կաբրիոլետի դիզայնի ազդեցությունը մեքենայի արդյունավետության, բալանսի, քաշի և աերոդինամիկայի վրա: Սակայն, GT86-ի որոշ բնութագրեր,օրինակ, առանց կանգնակների դռները վկայում են, որ այն նախագծվել է արդեն իսկ հետագայում կաբրիոլետի վերածվելու մտքով, ինչը նշանակում է, որ կոշտ տանիքի հեռացումը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենա թափքի ամրության վրա: Այնումանայնիվ որոշ քայլեր ձեռնարկվել են, օրինակ, ուժեղացվել են դռների փականները:

GT86-ն ունի քաշի գրեթե կատարյալ բաշխում մեքենայի առաջնամասի և հետնամասի միջև (53:47 համամասնությամբ) և 460 մմ ծանրության կենտրոն, ինչի շնորհիվ մեքենան կատարյալ կերպ արձաֆանքում է ղեկի շարժումներին, արագացմանն ու արգելակմանը: Սակայն քանի որ գործվածից տանիքի կիրառումն էլ ավելի է իջեցնում ծանրության կենտրոնը` կուպեի բալանսի որոշակի ճշգրտման կարիք է առաջանում:

GT86 զանգվածը կազմում է 1257 կգ, ինչը կարևոր է արդյունավետության համար, եթե օրինակ մեքենան համալրված է համեմատաբար ոչ այնքան հզոր շարժիչով: Եթե Toyota-ն որոշի հետագա զարգացում հաղորդել այս նախագծին, ապա ակնհայտ է, որ հիմնական ուժերը պետք կլինի կենտրոնացնել մեքենայի ընթացային որակները քաշից անկախ զարգացնելու ուղղությամբ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio