Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը ներկայացրել է իր առաջին վիրտուալ սուպերկարը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Հոկտեմբեր 2019

Տոկիոյում ընթացող Gran Turismo World Tour առաջնության հերթական մրցափուլի ընթացքում բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է իր առաջին վիրտուալ սուպերկարը՝ նախատեսված Gran Turismo Sport ավտոսիմուլյատորի համար: Երկդռնանի այս մոդելը ստացել է Jaguar Vision Gran Turismo Coupé անվանումը և իրենից ներկայացնում է լիաքարշ էլեկտրամոբիլ: 


Jaguar Vision Gran Turismo Coupé-ն նախագծելիս՝ դիզայներները ոգեշնչման աղբյուրներ են գտել ապրանքանշանի անցյալում և ներկայում: Առանձնակի նկատելի է առասպելական պատմական C-type և D-type մոդելների, ինչպես նաև Ֆորմուլա E առաջնությանը մասնակցող I-TYPE 4 բոլիդի ազդեցությունը: Դեպի հետ տարված խցիկը Lightweight E-type մոդելից փոխառած լուծում է:



Հեղինակների մտահղացմամբ վիրտուալ սպորտկարի հիմքում ընկած է կարբոն-ալյումինե մոնոկոկը՝ «փորձարարական թեթև նյութերից» պատրաստված արտաքին վահանակներով: Vision GT Coupé-ի զանգվածը 1400 կիլոգրամ է, իսկ բաշխվածությունը սռնիների միջև՝ կատարյալ հավասարաչափ: Կուպեն սարքավորված է երեք էլեկտրական շարժիչով, որոնք միասին զարգացնում են 1020 ձ.ուժ հզորություն և 1200 Նմ ոլորող մոմենտ: Տեղից 100 կմ/ժ արագությունը Vision GT Coupé-ն զարգացնում է երկու վայրկյանից էլ պակաս ժամանակում, իսկ առավելագույն արագույթունը 322 կմ/ժ է:



Սուպերկարի առանձնահատկություներից են ակտիվ հակաթևը, KITT-E անվանումը ստացած և արհեստական բանականությամբ օժտված բորտհամակարգիչը, որը արտացոլում է տեղեկությունները վարորդին առավել հարմար եղանակով, հոլոգրաֆիկ պրոյեկտորը, ինչպես նաև լրացված իրականության ֆունկցիայով կողային ապակիները, որոնց վրա լուսավորվում են խոչընդոտներն ու պոտենցիալ վտանգավոր օբյեկտները: Jaguar Vision Gran Turismo Coupé-ի եզակի ձայնային ունակությունները ստեղծված են Լը-Մանի մրցաշարերում բազմիցս հաղթած D-type 603 մոդելի 3,8-լիտրանոց շարային շարժիչի աշխատանքի ձայնագրությունների հիման վրա: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio