Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan-ը Տոկիոյում ներկայացրել է նախասերիական Ariya կոնցեպտը: (ՊԱՇՈՏՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24 Հոկտեմբեր 2019


Ճապոնական Nissan ընկերությունը Տոկիոյում ընթացող ավտոսրահի շրջանակներում ներկայացրել է Ariya էլեկտրական քրոսովերը: Նորույթը կրում է նախասերիական բնույթ և նախնական տվյալներով առաջինը շուկա կհանվի ԱՄՆ-ում արդեն 2021 թվականին:


Ըստ Nissan-ի աշխատակիցների Ariya անունը ծագում է վաղ անցյալից: Այն ասոցացվում  հարգանքի և հիացմուքնի, ինչպես նաև ավտոմեքենայի ներկայիս առաքելության հետ, այն է՝ դառնալ վարման անկրկնելի փորձառնության աղբյուր: Ավտոմեքենայի՝ հարթ մակերևույթներով և սահուն գծերով հարուստ դիզայնը «աևտահայտում  է էլեկտրամոբիլների բուն էությունը», իսկ դրա ընդհանուր ոճը փոխառած է ավելի վաղ ցուցադրված Imx շոու-կարից:



Այստեղ ևս իր մարմնացումն է գտել Timeless Japanese Futurism (Հավերժական ճապոնական ֆուտուրիզմ) փիլիսոփայությունը: Այն արտացոլվում է մինիմալիստական ձևավորման մեջ, լայն անվակամրներում, նեղ LED-լուսարձակներում, ինչպես նաև առջևի V-աձև  «վահանակում», որը փոխարինել է ռադիատորի ճաղավանդակին:  Փոխարկիչների փոխարեն կիրառվում են սենսորային վահանակներ, որոնք չեն երևում մինչև դրանց ակտիվացումը: Միևնույն ժամանակ նկատելի են շարժիչի գործարկման ավանդական կոճակը և վաղուց ծանոթ փոխարկման «տափօղակը»: Դինամիկ տվյալներից հայտնի է, որ Nissan X-Trail-ի չափսի այս ավտոմեքենան կարող է 0-97 կմ/ժ արագությունը զարգացնել մոտ 5 վայրկյանում: 



Nissan Ariya-ն կառուցված է նոր էլեկտրական հենահարթակի վրա: Դրա ուժային ագրեգատը բաղկացած է երկու էլեկտարական շարժիչներից և ունակ է դինամիկ եղանակով վերահսկել յուրաքանչյուր անիվին հաղորդվող ոլորող մոմենտը:   Կոնցեպտը սարքավորված է ProPILOT 2.0 կիսաինքնավար համակարգով, որը ներառում է նաև մեկ շարքի սահմաններում «առանց ձեռքերի շարժման» ֆունկցիա, շարքից շարք վերադասավորմանն օժանդակող համակարգ և կայանման հեռակառավարման ֆունկցիա:



Կոնցեպտի հաղորդակցային հնարավորությունները թույլ են տալիս կառուցել երթուղիներ «դռնից դուռ» ռեժիմում, երբ տվյալները բորտային համակարգերից հաղորդվում են վարորդի սմարտֆոնին և հակառակը: Առաջարկվում է կլիմատ-կոնտրոլ համակարգի ավտոմատ կարգավորում, ինչպես նաև նստատեղերի դիրքի կարգավորում, երբ վարորդը գտնվում է մոտակայքում և այլն: Ariya-ի մուլտիմեդիա համակարգի մաս է կազմում նաև վիրտուալ օգնականը, որը անհրաժեշտության դեպքում կգտնի ազատ կայանատեղի կամ կհուշի՝ ինչպես հասնել լիցքավորման մոտակա կայանին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio