ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Rolls-Royce-ը ներկայացրել է Phantom մոդելի երեք նոր բացառիկ տարբերակ:
22 Հոկտեմբեր 2019
Բրիտանական Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Phantom սեդանի միանգամից երեք հատուկ տարբերակ: Դրանք նվիրված են ժամագործությանը, ժամանակակից արհեստենրին, որոնք միավորում են ձեռքի նուրբ աշխատանքն ու համակարգչային դիզայնը, և Մերձավոր Արևելքի մթնոլորտին:
Նոր Phantom-ի տարբերակներ նախագծելիս՝ Roll-Royce-ի դիզայներները մեկնեցին շվեյցարական Լա-Շո-դը-Ֆոն քաղաք, որտեղ ծանոթացան տեղի ժամագործների աշխատանքներին: Բարդ ու եզակի մեխանիզմները հիմք հանդիսացան Horology Phantom մոդելի ոճային լուծումների համար: Դրանց թվում են երկգույնանի թափքը (սև վերև, գորշ ներքև) , արծաթագույն և ոսկեգույն կոնտուրային գծերը, ինչպես նաև 24-կարատանի ոսկուց պատրաստված «Էքստազի ոգին» արձանիկը: Սեդանի սրահը զարդարում են չժանգոտող պողպատից պատրաստված «Պատկերասրահը»՝ ժամացույցի ներքին կառուցվածքի վերացական պատկերներով, ինչպես նաև արծաթե շրջանակով Rolls-Royce ֆիրմային ժամացույցը:
Երկրորդ նորույթը՝ Digital Soul Phantom-ը, նվիրված է ավանդական արհեստների և համակարգչային տեխնոլոգիաների համադրությանը: Այն նույնպես առանձնանում է երկգույն թափքով՝ Carrara White և Smokey Quartz երանգներով, և երկգույն սրահով: Գլխավոր առանձնահատկություններից են կապոտի ոսկեջրած արձանիկը և RR նշանը, սրահի ոսկեգույն դարձակարերը, 3D-տպիչով տպած և ոսկեզօծ «Պատկերասրահը», որի նկարը ձևավորված է եզակի ալգորիթմի օգնությամբ: Ոսկին օգտագործված է նաև դռների դեկորատիվ վահանակների և աուդիոհամակարգի բարձրախոսների ցանցի ձևավորման համար:
Arabian Gulf Phantom մոդելը գովերգում է Մերձավոր Արևելքի մթնոլորտը՝ ավանդական արհեստների տարածաշրջանային հարստությունը և ժամանակակից համարձակ ճարտարապետությունը: Թափքի գույնը ոգեկոչում է Պարսից ծոցում մարգարտի հայթայթման պատմությամբ: Turchese գույնով իրականացված ստորին հատվածը արտացոլում է ծովի վառ գույները, իսկ ստորին հատվածի Andalusian White լուծումը՝ մարգարիտների բնական գեղեցկությունը: Սրահում կարելի է գտնել ձեռքով գործված կամ մարքեթրի ոճով իրականացված խխունջների պատկերներ, պերլամուտրով զարդարված ժամացույց և լուսավորվող առաստաղ, որը պատրաստված է ձեռքով հյուսված 1344 օպտիկամանրաթելային լուսատրաներից: «Պատկերասրահի»՝ բրիտանացի նկարչուհի Հելեն Էմի Մարրեյի ստեղծած նկարը հիշեցնում է մոլեգնող օվկիանոսը:
Բոլոր երեք մոդելներն էլ ունեն ստանդարտ Rolls-Royce Phantom-ին բնորոշ տեխնիկական բնութագրեր: Դրանք սարքավորված են 6,75-լիտրանոց թվինտուրբո V12 շարժիչով, որը զարգացնում է 571 ձ.ուժ հզորություն և 900 Նմ ոլորող մոմենտ, և ութաստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփով: Ինչպես միշտ առաջարկվում է նաև ադապտիվ պնևմատիկ կախոցը և լիակառավարվող շասսին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: