ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը ցուցադրել է Serena մինիվենի «թեժ» մոդիֆիկացիան:
21 Հոկտեմբեր 2019
Ռեսթայլինգից հետո Nissan Serena մինիվենը ստացել է նաև Autech «թեժ» համալրումը: Սովորականից այն տարբերվում է սպորտային արտաքինով, սրահի դիզայներական շեշտադրումներով և մոդերնիզացված տեխնիկական լուծումներով:
Autech համալրումը առանձնանում է արծաթագույն ներդիրներով հատուկ թափարգելներով, ավելի խոշոր ռադիատորային ճաղավանդակով, 16-դյույմանոց բազմաշյուղ անվասկավառակներով, թափքի մուգ կապույտ երանգով և ինտերիերի համապատասխան շեշտադրումներով: Սրահը իրականացված է կապույտի և սևի համադրությամբ, առանձնանում է լրամշակման պրեմիում կարգի նյութերով և ավելի բարձր մակարդակի ձայնամեկուսացմամբ:
Նորացված Nissan Serena Autech-ը հասանելի կլինի Sports Spec տարբերակով, որը կտարբերվի ավելի կատարելագործված ընթացային մասով և ուժեղացված շարժիչով: Մոդելը կներկայացվի հանրությանը հոկտեմբերի 26-ին՝ Տոկիոյի ավտոսրահում: Ակնկալվում է, որ սովորական մոդիֆիկացիան կշարունակվի սարքավորվել 150 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց մթնոլորտային շարժիչով և վարիատորային փոխանցումատուփով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: