ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
XC40 Recharge՝ առաջին ամբողջովին էլեկտրական Volvo-ն: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 Հոկտեմբեր 2019
Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է XC40 քրոսովերի ամբողջովին էլեկտրական մոդիֆիկացիան: Նորույթը հիբրիդային և էլեկտրական մեքենաներ միավորող Recharge «կանաչ» ընտանիքի առաջին մոդելն է: Էլեկտրական մոդիֆիկացիայի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունը ռադիատորի ճաղավանդակի փոխարեն կիրառվող փակ վահանակն է: Նորույթի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2020 թվականին:
Էլեկտրաոբիլի հիմքում ընկած է նույն CMA հենահարթակը, որի հիման վրա կառուցված են սովորական XC40-ը և Polestar 2-ը: Վերջինից XC40 Recharge-ը փոխառել է նաև ուժային սարքավորումը: Քրոսովորը շարժման մեջ են գցում ընդհանուր 408 ձ.ուժ հզորությամբ և 660 Նմ ոլորող մոմենտով երկու էլեկտրական շարժիչներ: Մարտոկցի տարողունակությունը 78 կիլովատ-ժամ է, ինչը ապահովում է 400 կմ ընթացքի պաշար WLTP ցիկլով: Էքպսրես-թերմինալից լիցքավորման պարագայում մարտկոցի 80 տոկոսով լիցքավորումը պահանջում է մոտ 40 րոպե:
Մոդելի դինամիկ բնութագրերը հայտնի են: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը էլեկտրամոբիլը ունակ է զարգացնել 4,9 վայրկյանում: Հատկանշական է, որ ավանդական մոդիֆիկացիաներից ամենադինամիկը՝ XC40 T5 AWD-ն, նույն արագությունը զարգացնում է 6,5 վայրկյանում: Էլեկտրական մոդիֆիկացիայի առավելագույն արագությունը սահմանափակված է 180 կիլոմետր-ժամով:
Volvo-ի ինժեներները ստիպված էին որոշ չափով կրճատել էլեկտրական XC40-ի բեռնախցիկի ծավալը. այն կազմում է 413 լիտր, ինչը 47 լիտրով պակաս է ստանդարտ տարբերակից: Փոխարենը առաջարկվում է 31-լիտրանոց լրացուցիչ պահոց կապոտի տակի հատվածում:
Հիշեցնենք, որ շվեդական ընկերության ռազմավարությունը նախատեսում է տարեկան մեկ նոր էլեկտրական մոդելի թողարկում, ինչի շնորհիվ արդեն 2025 թվականին վաճառքների ամբողջ ծավալի կեսը բաժին կհասնի զրոյական արտանետումներով ավտոմեքեաներին: Ավելին, 2040 թվականին Volvo-ն նախատեսում է ընդհանրապես դադարեցնել բենզինային և դիզելային ավտոմեքենաների արտադրությունը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: