ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնարկել է «Արմավտոշոու-2019» երկրորդ մասնագիտացված ավտոցուցահանդեսը:
18 Հոկտեմբեր 2019
Հոկտեմբերի 18-ից 20-ը հայաստանյան ավտոաշխարհի շուրջ ութսուն առաջատար ներկայացուցչներ հավաքվել են «Մերիդիան» կենտրոնում՝ մասնակցելու երկրորդ մասնագիտացված «Արմավտոշոու-2019» ցուցահանդեսին, որը կազմակերպել էր «Պրոմէքսպո» ընկերությունը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տրվեց հոկտեմբերի 18-ին: Այն բանից հետո, երբ կազմակերպչի և գլխավոր հովանավորի ներկայացուցիչները հանդիսավոր պայմաններւմ կտրեցին կարմիր ժապավենը, հայտարարվեց ցուցահանդեսի պաշտոնական բացումը, և հանդիսատեսները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու մասնակից կազմակերպությունների տաղավարներին:
Ուրախալի է, որ ցուցահանդեսին ներկայացված են ավտոշուկայի գրեթե բոլոր ոլորտները՝ ավտոմոբիլային ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչներ, արտասահմանյան աճուրդներից ավտոմեքենաներ ներկրողներ, անվադողեր ու պահեստամասեր ներմուծող և առաքող կազմակերպություններ, ավտոյուղերի համաշխարհային առաջատար բրենդերի ներկայացուցիչներ, տեխսապասարկման կենտրոններ, անվտանգության լուծումներ առաջարկող կազմակերպություններ և այլն:
Առանձնակի ուշադրության է արժանի բոլորովին վերջերս հայաստանյան շուկա մուտք գործած «Ֆայն քարս օֆ Արմինիա» ընկերության տաղավարը, որտեղ ցուցադրված են Alfa Romeo և Fiat մակնիշի ավտոմեքենաներ: Ցուցահանդեսի այցելուներին և մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ Հայաստանում ներկայացված քսանյութերի, հավելումների, շարժիչի խնամքի այլ հեղուկների և միջոցների լայն տեսականուն, որն առաջարկում են Castrol, Fuchs, Motul և մի շարք այլ հայտնի ապրանքանշանների ներկայացուցիչներ:
Ամփոփելով միջոցառումը՝ կարելի է վստահաբար նշել, որ «Արմավտոշոու-2019»-ը ևս մեկ անգամ ապացուցում է նմանատիպ միջոցառումների անցակցման կարևորությունը և չափանիշներ է սահմանում հետագա ցուցահանդեսների համար՝ միևնույն ժամանակ թույլ տալով ոլորտի կազմակերպություններին ավելի սերտ կապեր հաստատել միմյանց հետ, ինչը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: