Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ցուցադրել է BMW 2-Series Gran Coupé մոդելը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 Հոկտեմբեր 2019

BMW ընկերությունը բացահայտել է երկրորդ սերիայի կոմպակտ սպորտային սեդանի մանրամասները: Նորույթը կառուցվելու է նույն FAAR հենահարթակի վրա, ինչը և առաջին սերիայի հեչբեքը: Նույնն են նաև շարժիչների շարքը և ինտերիերի դիզայնը: Վաճառքների մեկնարկի պահին հաճախորդներին կառաջարկվի առջևի քարշակմամբ երկու մոդիֆիկացիա և լիաքարշ M235i տարբերակը:


BMW 2 Series Gran Coupé-ի երկարությունը 4 526 միլիմետր է, լայնությունը՝ 1800 մմ, բարձրությունը՝ 1420 մմ, իսկ անվային բազան՝ 2670 մմ: Նորույթը պահպանել է ավելի ավագ կուպեատիպ մոդելների հիմանական առանձնահատկությունը՝ անշրջանակ դռները: Բեռնախցիկի ծավալը կազմում է 430 լիտր, ինչը 50 լիտրով ավելին է, քան 1 Series հեչբեքի ցուցանիշը:



2 Series Gran Coupé մոդելի սրահը նույնն է, ինչը և առաջին սերիայի մոդելինը. ընդհանուր են առջևի վահանակի, կենտրոնական բարձակի և դռների կառուցվածքի դիզայնը, առաջարկվում է սարքավորումների թվային վահանակ, իսկ առավել կատարելագործված՝ 10,25 դյույմ էկրանով մուլտիմեդիա համակարգը կարելի է կառավարել ժեստերով: Բացի այդ, 2 Series Gran Coupé-ն համալրվել է վեցգույնանի ֆոնային լուսավորման համակարգով:  



Միևնույն ժամանակ 2 Series Gran Coupé-ի բազային համալրումը ավելի հարուստ է: Այն ներառում է հետին տեսադաշտի տեսախցիկներ, լուսադիոդային օպտիկա, սպորտային ղեկ, առջևի նստատեղերի էլեկտրակառավարում, կույր գոտիների մոնիթորինգի համակարգ և ճակատային բախումների մասին նախազգուշացման ֆունկցիա: Հասանելի օպցիաների ցանկում է BMW խելացի օգնականը, որը ունակ է ընկալել ձայնային հրահանգները:



Եվրոպայում նոր BMW 2 Series Gran Coupé-ի վաճառնքերը կմեկնարկեն երեք մոդիֆիկացիաներով: Դրանք են առջևի քարշակմամբ 140 ձ.ուժ հզորությամբ և 220 Նմ ոլորող մոմենտով 1,5-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչով 218i մոդելը, 190 ձ.ուժ հզորությամբ և 400 Նմ ոլորող մոմենտով քառագլան դիզելային շարժիչով  220d մոդիֆիկացիան և վերջապես՝ լիաքարշ M235i xDrive մոդիֆիկացիան՝ 306 ձ.ուժ հզորությամբ և 450 Նմ ոլորող մոմենտով 2,0-լիտրանոց տուրբոշարժիչով: ԱՄՆ-ում մոդիֆիակցիաների շարքը կներառի ընդամենը երկու լիաքարշ տարբերակ՝  վերը նշված M235i xDrive-ը և ավելի համեստ 228i xDrive (231 ձ.ուժ, 350 Նմ) մոդիֆիկացիան:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio