Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ferrari 812 GTS` ամենահզոր ռոդսթերը աշխարհում: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Հոկտեմբեր 2019

Spider անվանմամբ և V12 շարժիչով Ferrari 356 GTS4 մոդելի թողարկումից ուղիղ 50 տարի անց իտալական ընկերությունը ներկայացրեց դրա անմիջական հետնորդին՝  առջևում տեղադրված շարժիչով 812 GTS սերիական ռոդսթերը: Կուպե մոդիֆիկացիայից այն կարելի է տարբերել ավտոմեքենայի առաջնամասի դիզայնով, ավելի ուժեղ առջևի կանգնակներով և նստատեղերի հետնամասում առկա ապակյա միջնորմով:  


Հենց այս ապակյա միջնորմն է սուպերկարի հիմնական առանձնահատոկություններից մեկը: Այն առաջի հերթինկոչված է նվազեցնել շարժիչի աղմուկի մակարդակը սրահաում, սակայն միևնույն ժամանակ «ապակյա պատը» սարքավորված է էլեկտրակառավարման մոդուլով, որը թույլ է տալիս ցանկացած պահի իջեցնել այն և «վայելել» մթնոլորտային V12 շարժիչի շքեղ ձայնը:



Ռոդսթերի կապոտի տակ տեղավորվել է 800 ձ.ուժ հզորությամբ և 718 Նմ առավելագույն ոլորող մոմենտով V12 շարժիչը: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը մոդելը զարգացնում է երեք վայրկյանից էլ պակաս ժամանակում, իսկ 200 կմ/ժ արագության հասնելու համար անհրաժեշտ է 8,3 վայրկյան: Մոդելի առավելագույն արագությունը սահմանափակված է 340 կմ/ժ ցուցանիշով: 



Ռոդսթերի տանիքը բարձրացվում և ծալվում է 14 վայրկյանում, ինչպես և Ferrari F8 Spider մոդելինը: Ծալվող տանիքի առկայությունը ավտոմեքենայի զանգվածին ավելացրել է 75 կգ, ինչի պատճառով  ինժեներները լրամշակել և կարգավորել են կախոցի մագնիսարեոլոգիական մեղմիչները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio