ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Ford Ranger-ի ռազմական մոդիֆիկացիան:
14 Հոկտեմբեր 2019
Բրիտանական Ricardo ընկերությունը ներկայացրել է Ford Ranger ամենագնացի փորձարարարական մոդիֆիկացիա, որը հարմարեցված է ռազմական գերատեսչություններին ծառայելու համար:
Ռազմականացված Ford Ranger-ը սարքավորված է ավելի թեթև, բայց ուժեղացված թափարգելներով, ինչպես նաև ռադիատորի, փոխանցումային համակարգի և վառելիքի բաքի պաշտպանիչ շերտածածկով: Տանիքին հայտնվել է տուրելային սարք, որը նման է ռազմական WMIK ամենագնացի նույնատիպ սարքին: Սրանից զատ բարելավվել են ավտոմեքենայի էլեկտրամագնիսական համատեղելիությունը, երկրաչափական անցունակությունը և քարշակցորդայինի հնարավորություները:
Հատուկ մոդիֆիկացիայի Ranger-ը ներկված է ՆԱՏՈ-ի բանակներին բնորոշ կանաչ գույնով: Ամենագնացի հատակն ու ապակիները զրահապատվել են: Բորտային էլեկտրոնիկան լրացուցիչ էկրանավորված է և ունակ է դիմանալ ավելի բարձր ծանրաբեռնվածությունների: Պիքապի համար կառաջարկեն ուժային ագրեգատների լայն շարք, այդ թվում երկլիտրանոց EcoBlue տուրբոդիզելը, որն զարգացնում է 213 ձ.ուժ հզորություն և 500 Նմ ոլորղ մոմենտ:
Ռազմական Ford Ranger-ի վրա բացի Ricardo ընկերությունից աշխատել է նաև Polaris Government and Defense կազմակերպությունը, որը օգնել է կարգավորել բորտային համակարգերի աշխատանքը և ինտեգրել ռազմատեղեկատվական համակարգերի մաս կազմող մարտական կառավարման, իրադրության վերահսկման, կապի և հետախուզության C4i ավտոմատացված համալիրը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: