Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault-ն մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ:
10 Հոկտեմբեր 2019

- Պարոն Միսսանա, առաջին հերթին շնորհավորում եմ Renault Arkana մոդելը շուկա հանելու առիթով: Դատելով վաճառքներից՝ մոդելը արդեն իսկ բավական սիրված է, և այդ գրավչությունը միայն աճում է: Ո՞րն է դրա պատճառը: Ինչպե՞ս է առաջացել այս մոդելի գաղափարը և որքա՞ն ժամանակ պահանջվեց այն իրականացնելու համար: 
- Շնորհակալ եմ: Իրոք, Renault Arkana-ն մի ավտոմեքենա է, որը կոտրում է կարծրատիպերը և նոր ուղղություն ստեղծում իր դասում: Այնպես որ, հասկանալի է, թե ինչու է այն օրեցօր ավելի գրավիչ դառնում:
Մոդելի անունը կազմված է լատիներեն "arcanum” բառից, որը թարգմանվում է "գաղտնիք”: Սակայն մոդելի նախագծման գործընթացը գաղտնի չի եղել: Կոնցեպտը հիմնված է հարյուրավոր վարորդների շրջանում կատարած հարցումների վրա: Մենք մեծ հետաքրքրություն նկատեցինք այնպիսի ավտոմեքենայի հանդեպ, որը կմիավորի սեդանի էլեգանտությունն ու SUV-ի հզորությունը: Մեքենան նախագծել են մեր Տեխնոկենտրոնում՝ ռուս մասնագետների զգալի մասնակցությամբ: 2018 թվականի Մոսկվայի ավտոսրահում մենք ցուցադրեցինք կոնցեպտ-կարը, իսկ սերիական մոդելի վաճառքները մեկնարկեցին այս տարվա ամռանը՝ սկզբում Ռուսաստանում, հետո նաև ԱՊՀ երկրներում: 



- Որո՞նք են Renault Arkana-ի առանձնահատկությունները: Ինչո՞վ է այն իսկապես բացառիկ: Ինչո՞վ է այս մոդելը տարբերվում Renault Kaptur և Renault Duster մոդելներից:
- Տարբերությունները շատ են, սկսած դիզայնից, մինչև էրգոնոմիկա: Renault Arkana-ն չունի իր համարժեքը ոչ իր սեգմենտում, ոչ էլ՝ դրանից դուրս: Սա ոչ միայն նոր, այլև նորարարական կուպե-քրոսովեր է՝ կառուցված նոր սերնդի մոդուլային SUV-հենահարթակի վրա: Այն նաև ոչ միայն նոր թրենդ է ձևավորում իր սեգմենոտւմ, այլև փոխում է պատկերացումները կյանքի համար նախատեսված կատարյալ ավտոմեքենայի մասին: Նախագծվել են եզակի շասսի և կատարելապես նոր շարժիչ՝ Ռենոն այն ստեղծել է Daimler-ի հետ համատեղ: Arkana-ն կհարստացնի SUV մոդելների շարքը՝ միանալով Sandero Stepway, Duster, Kaptur և Koleos մոդելներին:
- Ժամանակակից գնորդը դարձել է ավելի պահանջկոտ, իսկ սուր մրցակցությունը պահանջում է օպերատիվ արձագանք շուկայից ստացվող ազդակներին: Ինչպիսի՞ն է Renault-ի տեսլականը Arkana մոդելի ապագայի վերաբերյալ: Ե՞րբ, ըստ Ձեզ, կպահանջվի թարմացնել մոդելը:
-Լիովին համաձայն եմ, որ հենց օպերատիվ ու նույնիսկ՝ պրոակտիվ արձագանքն է հաճախորդներից ստացվող կարծիքներին, որ թույլ է տվել մեզ ստեղծել այսպիսի ավտոմեքենա: Մնացած հարցերի շուրջ դեռ վաղ է խոսելը: 



- Որքա՞ն հեռանկարային է Հայաստանի շուկան Renault Arkana-ի և ընդհանուր առմամբ մականիշի համար: Արդյո՞ք Renault-ն երկարատև ծրագրեր ունի  հայաստանյան շուկայում: 
- Անկասկած, Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, և մենք հուսով ենք, որ մեր արտադրանքը, որը ադապտացված է տեղական պայմաններին ու միևնույն ժամանակ աչքի է ընկնում բազմազանությամբ, շատ գնորդներ կունենա: Սա առանձնահատուկ վերաբերվում է Renault Arkana-ին, որը, ըստ մեր ակնկալիքների, կգրավի հայ վարորդներին պրեմիում-կարգին բնորոշ դիզայնով, հարմարավետությամբ, արտաճանապարհային հիանալի որակներով և ֆրանսիական գրավչությամբ:
- Ինչպե՞ս կանդրադառնա ԵՏՄ Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը Renault-ի՝ Հայաստանում ներկայացված մոդելային շարքի վրա: Ի՞նչ առավելություններ դա կտա Renault-ին:
- Այս պահին նպատակահարմար չեմ գտնում մանրամասն կանգ առնել այս հարցի վրա, սակայն մենք ակնկալում ենք, որ շուկայում առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն նոր ավտոմեքենաների վաճառքի համար:
- Ձեր մաղթանքները Renault Arkana-ի հայ գնորդներին:
- Առաջին հերթին ցանկանում են շնորհավորել նրանց այդ հիանալի ձեռքբերման համար: Եվ, բնականաբար, շնորհակալություն եմ հայտնում մեր ապրանքանիշը ընտրելու համար՝ ցանկանալով, որ այս ավտոմեքենան վարելը որքան հնարավոր է մեծ հաճույք պարգևի նրանց:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio