ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Chevrolet-ն կատարելագործել է Colorado ZR2 ամենագնացը:
09 Հոկտեմբեր 2019
Chevrolet ընկերությունը ներկայացրել է պիկապ թափքով Colorado ZR2 ամենագնացի կատարելագործված տարբերակը՝ առաջնամասի և հետնամասի նոր դիզայնով: Այն աչքի է ընկնում ավելի ագրեսիվ թափարգելներով, ռադիատորի նոր ճաղավանդակով և ֆիրմային լոգոտիպերով: Ռեսթայլինգային Colorado ZR2-ի հանրային ցուցադրումը կկայանա հոկտեմբերի 10-ին, ամերիկյան Նևադա նահանգում: Միջոցառման ժամանակ Chevrolet-ն կբացահայտի նաև մոդելային շարքի այլ պիկապների բնութագրերը:
Գործարանային թյունինգով արտաճանապարհային պիկապը հեշտ է ճանաչել Chevrolet մեծ գրվածքով, ռադիատորի ձախ կողմում առկա նշանով և քարշակման՝ վառ կարմիր բլթանցքներով: Հետնամասում Chevrolet-ի «թիթեռնիկը» նույնպես իր տեղը զիջել է տառերով գրված անվանմանը, ինչպես դա ընդունված էր 1950-1970-ական թվականներին: Բացի այդ թափքի ներկվածքների մեջ ավելացել է Sand Dune բեժ մետալիկ երանգը:
Տեխնիկական փոփոխությունների մասին ոչ մի բան դեռևս չի հաղորդում: Հավանաբար Colorado ZR2-ի հատուկ մոդիֆիկացիան կարելի կլինի պատվիրել ներկայումս առաջարկվող 3,6-լիտրանոց 312 ձ.ուժ հզորությմաբ (373 Նմ) բենզինային V6 շարժիչով, որը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխացումատուփի հետ, կամ 2,8-լիտր ծավալով 181 ձ.ուժ հզորությամբ (500 Նմ) Duramax տուրբոշարժիչով, որի համար հասանելի է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը: Երկու դեպքում էլ ավտոմեքենան կսարքավորվի «ֆորմուլային» Multimatic DSSV մեղմիչներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: