Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սարքավորումների վահանակը կդառնա եռաչափ:
07 Հոկտեմբեր 2019

Գերմանական Bosch ընկերությունը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը հիմք կհանդիսանա ավտոմեքենաների սարքավորումների՝ նոր սերնդի 3D վահանկների համար: Ըստ նախագծողների նոր 3D-տեխնոլոգիան զգալիորեն կբարելավի վարորդին օժանդակող համակարգերի աշխատանքը՝ ավելի տեսանելի դարձնելով դրանցից ստացվող տեղեկությունները: Օրինակ, հետին տեսադաշտի եռաչափ տեսախցիկը կպատկերի ավտոմեքենայի հետնամասի տարածությունն այնպես, ասես վարորդը ինքն է հետ նայում, ինչը թույլ կտա ավելի հեշտ որոշել զանազան օբյեկտների դասավորվածությունը:  



Պասիվ եռաչափ տեխնոլոգիան թույլ է տալիս առաջին պլան հանել առավել կարևոր տեղեկությունները: Այսպիսով սարքավորումների վահանակի էկրանին կարելի է ավելի շատ հաղորդագրություններ և այլ տեղեկություններ արտաբերել՝ առանց ընթեռնելիության կորստի: «Դիսփլեյի դաշտի խորությունը նշանակում է, որ վարորդները ավելի արագ կկարողանան ընկալել տեսողական ինֆորմացիան, լինի դա օժանդակ համակարգից ստացվող տվյալ, թե՝ խցանումների մասին նախազգուշացում», - պնդում է Bosch Car Multimedia ստորաբաժանման տնօրեն Շթեֆեն Բերնսը: Տեխնոլոգիան արդեն իսկ պատրաստ է կիրառման ցանկացած չափսի և ձևի դիսփլեյներում և դրանից օգտվելու համար անհրաժեշտ չեն լրացուցիչ տեխնիկական միջոցներ, օրինակ՝ հատուկ ակնոց:   



Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Jaguar Land Rover ընկերությունը ևս հայտարարեց, որ սկսոմ է աշխատանքը եռաչափ տեխնոլոգիայով աշխատող էկրանի վրա: Այն կաշխատի լրացված իրականության սկզբունքով, ընդ որում նավիգացիոն համակարգի նախազգուշացումներն ու կարգադրությունները հայտնվելու են անմիջապես վարորդի տեսադաշտում: Ըստ նախագծի հեղինակների, 3D-դիսփլեյը կդառնա Jaguar Land Rover-ի անվտանգության նորագույն համակարգի բաղկացուցիչ մաս:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio