Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայացավ Renault Arkana մոդելի պաշտոնական շնորհանդեսը:
04 Հոկտեմբեր 2019

Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ըներությունը հանրությանը ցուցադրեց լիովին նոր ARKANA կուպե-քրոսովերը, որը կոչվված է դառնալ ֆրասնիական ընկերության մոդելային շարքի առաջատարը՝ միավորելով ժամանակակից ռիթմով ապրող մարդու կարիքներն ու պահանջները բավարարող բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները:



Շքեղ ու բարձրաշխարհիկ միջոցառման ավելի քան 400 մասնակիցները, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչները, հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը ուղղել Renault-ի տարածաշրջանային գրասենյակի մասնագետներին: Ժամանցային ծրագիրը իր ելույթներով հարստացրեց հանրահայտ երգչուհի Մարբեյը, իսկ ցանկացողները կարողացան մասնակցել նաև դիմահարդարման վարպետության լայնածավալ դասընթացին՝ Make-up վարպետ Նատալի Տոնոյանի ղեկավարությամբ:  



Renault ARKANA-ն ապահովում է եզակի հավասարակշռություն սեդանի էլեգանտության և քրոսովերի համարձակ խառնվածքի միջև: Այս լիովին նոր կուպե-քրոսովերի բնութագրերը ընդգծվում են տպավորիչ լուսածերպի, կարճ ցվիքների, լայն անվակամարների և մեծ անվասկավառակների շոնրհիվ: Միևնույն ժամանակ դեպի վերև ձգվող գոտկահատվածի գիծն ու տանիքի վարընթաց ուրվագիծը ավելի դինամիկ և էլեգանտ են դարձնում Renault ARKANA-ն:



ARKANA-ի վառ ու նորարարական արտաքինը իր տրամաբանական շարունակությունն է գտել նաև լիովին նոր ինտերիերում, որի լուծումների մեծամասնությունը առաջին անգամ է ներկայացվում Renault մակնիշի մոդելային շարքում: Այն առանձնանում է տեխնոլոգիապես հարուստ, վարորդին ուղղված դիզայնով, մտածված էրգոնոմիկայով և կիրառված նյութերի բարձր որակով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio