ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Porsche Panamera-ի հոբելյանը նշել են «ոսկե» տարբերակով:
03 Հոկտեմբեր 2019
Panamera շարքի տասնամյա հոբելյանի կապակցությամբ Porsche ընկերությունը ներկայացրել է հատուկ մոդիֆիկացիա՝ 10 Years Edition անվանմամբ: Այս տեսակի ավտոմեքենաները առանձնանում են դեկորի ոսկեգույն տարրերով և ստանդարտ սարքավորումների լայն ցանկով:
Porsche Panamera 10 Years Edition-ի արտաքին տարբերությունները առավել ակնառու են 21-դյույմանոց «սպիտակ ոսկի» երանգով առանձնացող Panamera Sport Design անվասկավռակներում և առջևի դռների վրա առկա Panamera 10 նշաններում: Սպորտկարի սրահում ևս նկատելի են այս տարբերանշանները: Լրամշակման համար կիրառվել է թանկարժեք կաշի, իսկ White Gold դարձակարը հանդիսանում է դեկորի պարտադիր տարր: Հոբելյանական այս փաթեթը հասանելի է Panamera 4, Panamera 4 E-Hybrid և 2,9 լիտր ծավալով, 330 ձ.ուժ հզորությամբ V6 բիտուրբո շարժիչով համալրված Sport Turismo մոդիֆիկացիայի համար:
Արդեն գործարանային տարբերակում Porsche Panamera 10 Years Edition-ը սարքավորվում է լուսադիոդային մատրիցային լուսարձակներով, որոնք առանձնանում են լուսավորության դինամիկ կարգավորման և լուսային ճառագայթի ուղղության կարգավորման ֆունկցիայով, ինչպես նաև կայանմանն օժանդակող համակարգով, շարքի պահպանման ֆունկցիայով, համայնապատկերային տանիքով, 14 հարաչափով կարգավորվող և տաքացվող նստատեղերով, դռների չափաբերիչներով և տարածական հնչողությամբ BOSE աուդիոհամակարգով: Բացի այդ սարքավորումների ցանկը ներառում է եռախցիկ պնևմակախոց և արագության հանդեպ զգայուն՝ ղեկի էլեկտրմեխանիկական ուժեղացուցիչ:
Հիշեցնենք, որ Porsche Panamera-ի համաշխարհային նորամուտը կայացել է 2019 թվականի ապրիլի 19-ին Շանհայում: Դրանից երկու տարի անց գերմանական ընկերությունը ներկայացրել է մոդելի հիբրիդային մոդիֆիկացիան: Արտադրության տասը տարիների ընթացքում վաճառվել է տարբեր սերնդի և մոդիֆիկացիաների շուրջ 251 000 Porsche Panamera:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: