Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan IMk՝ հոլոգրաֆիկ էկրաններով նոր կոնցեպտ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Հոկտեմբեր 2019

Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է կոնցեպտուալ IMk էլեկտրական քեյ-քարը: Այն կզբաղեցնի Տոկիոյի ավտոսրահում՝ ապրանքանշանի ցուցադրության կենտրոնական տեղը և քաղաքային մեքենաների օրինակով կպատկերի, թե ինչպես է զարգանալու ֆիրմային ոճը՝ «ճապոնական ԴՆԹ»-ի ներմուծմամբ: 


Nissan IMk-ի հիմնական նպատակը դիզայնի՝ Timeless Japanese Futurism (Մշտնջենական ճապոնական ֆուտուրիզմ) նոր փիլիսոփայության ցուցադրությունն է: Կոնցեպցիան հիմնված է ավանդական ճապոնական դիզայնի պարզության և բնականության, ինչպես նաև սահուն գծերի և այդ երկրին բնորոշ մոտիվների համադրության վրա: Օրինակ, թափքի պնձագույն ներկվածքը հիշեցնում է այդ մետաղի հետ աշխատող հմուտ վարպետների ժառանգությունը, իսկ լրամշակման տարրերի դիզայնը ոգեշնչված է բրնձե թղթից դեկորատիվ հանգույցներ հյուսելու ավանդական միձուխիկի արվեստով:



Կոնցեպտի սրահը կրկին անդրադառնում է հյուրասենյակի կամ հարմարավետ սրճարանի թեմային: Դրա լրամշակման համար օգտագործվում է գործվածք և փայտ: Դռների ստորին հատվածների փայտե ներդիրները հիշեցնում են ճապոնական ավանդական փայտամշակամն կիգումի տեխնիկան: Nissan IMk-ի առջևի վահանակի վրա բացակայում են կառավարման բոլոր ֆիզիկական օրգանները, բոլոր կոճակները սենսորային են, իսկ տեղեկատվությունն արտացոլելու համար օգտագործվում են երկու «ճախրող» հոլոգրաֆիկ դիսփլեյներ: Կոնտուրային լուսավորությունը սինքրոնացված է էկրանների հետ և փոխում է երանգը՝ կախված արտացոլվող բովանդակությունից:



Կոնցեպտի տեխնիկական բնութագրերը Nissan-ը դեռևս չի հաղորդում: Հայտնի է, որ այն սարքավորված է սերիական ProPILOT 2.0 համակարգի կատարելագործված տարբերակով, ունի ինքնուրույն կայանման ֆունկցիա, հասանելիության WiFi կետ, վարորդին հեռախոսով նույնականացման համակարգ, ինչպես նաև սարքավորված է I2V (Invisible-to-Visible) տեխնոլոգիայով, որը ցուցիչների հավաքածուի և «ամպային» լուծումների օգնությամբ վերահսկում է ավտոմեքենայի շրջակա տարածքը: Օրինակ, այն կարող է «նկատել» ուղևորին ավելի վաղ, քան վերջինս կհայտնվի վարորդի տեսադաշտում, կամ լրացված իրականության տեխնոլոգիաների միջոցով հուշել ազատ կայանատեղիի մասին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio