Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճապոնիայում ներկայացվել են նորToyota Corolla սեդանն ու ունիվերսալը
01 Հոկտեմբեր 2019

Ճապոնական Toyota ընկերությունը տեղական շուկա է հանում Corolla մոդելի 12-րդ սերունդը՝ սեդան և ունիվերսալ թափքերով: Նորույթը անցում է կատարել գլոբալ TNGA հենահարթակի, սակայն չափսերով որոշակիորեն տարբերվում է գլոբալ մոդելից:



Ճապոնական սեդանն ու ունիվերսալը զգալիորեն փոքր են, քան իր նախորդները, քանի որ սերնդափոխության հետ մեկտեղ Corolla-ն ստացել է  TNGA հենահարթակ, նախկին երկարացված Yaris-ի փոխարեն: Երեք մոդիֆիկացիաների, այն է՝ հեչբեք, սեդան և ունիվերսալ, անվային բազան նույնն է և կազմում է 2640 մմ: Նախորդ սերնդի հետ համեմատ նոր Corolla սեդանը կարճացել է 135 մմ, իսկ ունիվերսալը՝ 155 մմ, բացի այդ դրանք ավելի նեղ են՝ համապատասխանաբար 35 և 45 միլիմետրով:



Շարժիչների ցանկը ներառում է 140 ձ.ուժ հզորությամբ 1,8 լիտր ծավալով մթնոլորտային ագրեգատը և 116 ձ.ուժ հզորությամբ 1,2-լիտրանոց տուրբոշարժիչը:  Բացի այդ հասանելի է և հիբրիդային մոդիֆիկացիան, որը բաղկացած է 98 ձ.ուժ հզորոթյամբ 1,8-լիտրանոց բենզինային ագրեգատն ու 72 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիը: Հիբրիդային Corolla-ի համար հասանելի է նաև հետևի սռնիի վրա տեղդրված 7.2 ձ.ուժ հզորությմբ լրացուցչ էլեկտրական շարժակ: Նոր սերնդի  Corolla-ի գները Ճապոնիայում սկսում են 17,9 հազար դոլարից սեդանի, և 18,6 հազար դոլարից ունիվերսալի համար:



Հայաստանում Toyota Corolla-ն վաճառվում է բացառապես սեդան թափքով  և սարքավորվում է 1,6 լիտր ծավալով և 122 ձ.ուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչով, որը համակցվում է 6-աստիճան մեխանիկական կամ վարիատորային փոխանցումատուփի հետ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio