Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքնավար էլեկտրական շաթլ՝ BMW-ի նախկին ղեկավարներից: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 Սեպտեմբեր 2019

Կալիֆորնիայում գրանցված Canoo ստարտափը, որը հիմնադրել են BMW և Faraday Future ընկերությունների նախկին ղեկավարները, ներկայացրել է իր առաջին նախագիծը՝ Canoo էլեկտրական շաթլը: Նախագծի մեջ արդեն ներդրվել է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: Ակնկալվում է, որ այն կհանվի շուկա 2021 թվականին և կտարածվի միայն բաժանորդագրային հիմունքներով: Ամսական վճարը կծածկի գրանցման, սպասարկման, ապահովագրման և լիցքավորման ծախսերը: 


Canoo-ի ղեկավարությունը, որի մեջ են BMW-ի նախկին մենեջեր Ուլրիխ Կրանցը, բավարական ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով նախկին տնօրեն՝ Շթեֆան Քրաուզեն և  BMW i3 և i8 մոդելների դիզայներ՝ Ռիչարդ Քիմը, անվանում է նոր մոդելը post-SUV: Իսկական քրոսովերներից այն ժառանգել է բարձր լուսածերպը և ներքին տարածության օգտակար ծավալը, իսկ մինիվեններից կամ միկրոավտոբուսներից՝ կոմպակտ և արդյունավետ «փաթեթավորումը»: Կարելի է ասել, սր մոդելն իրենից ներկայացնում է XXI-րդ դարի Volkswagen Microbus: 



Մոդելը կառուցված է էլեկտրական մեքենաների համար արդեն իսկ ավանդական դարձած «սքեյթբորդ» հենահարթակի հիման վրա, որի մեջ ներառած են և էլեկտրոնային համակարգերը, և, նույնիսկ կլիմատիկ սարքավորումը: Թափքի հիմքում պողպատյա կարկաս է, որը հավելված է թերմոպլաստիկ նյութից պատրաստված վահանակներով և ամբողջությամբ թափանցիկ տանիքով: 



Canoo-ն սարքավորվում է հետևի սռնիի վրա տեղադրված 304 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը սնվում է 80 կիլովատ-ժամ տարողունակությամբ քարշային մարտկոցից: Ութսուն տոկոսով այն լիցքավորելու համար վարորդից կպահնաջվի 28 րոպե, իսկ ամբողջովին լիցքավորված վիճակում այն կապահովի 400-ից ավել կմ ընթացքի պաշար: 



Canoo-ի սրահի առանձնահատկությունը U-աձև բազմոցն է, որի համար ստարտափի ինժեներները հատուկ նախագծել են անվտանգության բարձիկների համակարգ՝ գլխի պաշտպաության համար նախատեսված հատուկ լուծումներով: Հատկանշական է, որ ի տարբերություն ժամանակակից տենդենցների, սրահում չկան ավանդական սենսորային դիսփլեյներ: Բոլոր անհրաժեշտ տեղեկությունները արտացոլվելու են դիմապակու առջևից ձգվող «հեծանի» վրա: 



Սկզբնական շրջանում ավտոմեքենայի ինքնավար համակարգը հիմնված կլինի յոթ տեսախիկից, հինգ ռադարից և 12 ուլտրաձայնային ցուցիչներից ստացվող տվյալների վրա: Ակնկալվում է, որ մեքենայի կոմերցիոն վճառքների մեկնարկի պահին այս տեխնոլոգիաները կապահովեն ինքնավարության չորրորդ մակարդակ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio