ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Vision Mercedes Simplex՝ 1901 թվականի մոդելը XXI-րդ դարի աչքերով:
27 Սեպտեմբեր 2019
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է ռետրո-ոճով իրականացված կոնցեպտուալ ռոդսթերի պատկերները: Նախատիպի ուրվագիծը կրկնում է 1901 թվակաին թողարկած Mercedes 35 PS ավտոմեքենայի դիզայնը: Դա մակնիշի առաջին ավտոմեքենան էր, որը ստեղծել էին Շտութգարտում Վիլհելմ Մայբախը և Փոլ Դայմլերը: Անսովոր կոնցեպտի հեղինակները ձգտել են արտահայտել «Mercedes-Benz լյուքսային մակնիշի ժառանգությունն ու ապագան»: Vision Mercedes Simplex-ի հանրային ցուցադրումը կկայանա ֆրանսիական Նիս քաղաքում՝ Design Essentials 2019 ցուցահանդեսի շրջանակներում:
Հարյուր տասնութ տարի առաջ ստեղծված Mercedes 35 PS-ը առաջին բենզինային ավտոմեքենաներից է, որն իր անունը ստացել է պատվիրատուի դստեր պատվին՝ Մերսեդես: Թվային ցուցիչը և տառերի համադրությունը մատնանշում են ավտոմեքենայի հզորությունը՝ 35 ձ.ուժ: Ժամանակին Mercedes 35 PS-ը համարում էին «առաջին ժամանակակից ավտոմեքենան», քանի որ Մայբախի և Դայմլերի ինքնաշարժ կառքը մարմնավորում էր ХХ-րդ դարի ամենաառաջադեմ տեխնոլոգիաները:
Vision Mercedes Simplex նախատիպը պատմական զուգահեռներ է անցկացնում նշված մեքենայի հետ: Կոնցեպտն ունի նույն ուրվագիծը, բաց անիվները, գոտիներով ձգված շարժիչի ծածկը: Սրահը մինիմալիստական է և աչքի է ընկնում մեկ դար առաջվա մրցրշավային բոլիդներին բնորոշ դասավորվածությամբ: Միևնույն ժամանակ Vision Mercedes Simplex-ը առանձնանում է ընդգծված ֆուտուրիստական լուծումներով: Այսպես, ռադիատորի ավանդական ճաղավանդակը փոխարինված է եռաչափ դիսփլեյով՝ վարդագույն ոսկուց պատրաստված շրջանակով, իսկ կապոտի տակ տեղադրված է էլեկտրական շարժիչ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: