ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley-ն ներկայացրել է «կովբոյական» Bentayga-ն:
26 Սեպտեմբեր 2019
Bentley ընկերությունը սկսել է Bentayga ամենագնացի «կովբոյական» տարբերակի վաճառքները: Stetson Edition անվանումը ստացած մոդիֆիկացիան հասանելի կլինի միայն նախկինում Վայրի Արևմուտքի կենտրոն հանդիսացող Դալլաս քաղաքի (Տեխաս, ԱՄՆ) դիլերական կենտրոնում: Սովորոկան Bentayga-ից այն տարբերվում է թափքի գույնի հատուկ երանգներով, որոնք հիշեցնում են Stetson ընկերության պաշտամունքային գլխարկները, ինչպես նաև ինտերիերի առանձնահատկություններով:
Bentayga-ի այս էքսկլյուզիվ տարբերակը նախագծել է Mulliner աթելիեն, որը մասնագիտանում է անհատական պատվերների իրականացման ոլորտում: Bentayga Stetson Edition-ը հեշտ է ճանաչել շեմքերի, նստատեղերի և հետևի կողաթևերի վրա առկա հատուկ նշաններով, երկգույնանի ղեկով և լրամշակման նրբընտիր նյութերով: Սրահը զարդարված է ուղտի կաշվից պատրաստված տարրերով և վառած կաղնու փայտից ներդիրներով: Որպես հատուկ լուծում հանդես են գալիս նստատեղերի դիտավորյալ կոպիտ արված դարձակարերը:
Bentley-ի ամերիկյան դիլերները որակում են Bentayga-ի նոր մոդիֆիկացիան որպես «խստաշունչ շքեղություն» և ողջունում են ընկերության՝ ամերիկյան շուկայում ԱՄՆ պատմության հետ առնչվող մոդիֆիկացինաներ վաճառելու ձգտումը: Հիշեցնենք, որ Stetson-ը գլխարկներ արտադրող խոշորագույն ընկերությունն է աշխարհում, որը գործում է 1865 թվականից:
Ներկայումս Տեխասի Bentley կենտրոնում ներկայացված է միայն մեկ Bentayga Stetson Edition, որի գինը կազմում է 246 578 դոլար: Եվս երկու «կովբոյական» ավտոմեքենա գնորդներին կհասցվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: