ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը ներկայացրել է Patrol ամենագնացի ռեսթայլինգային տարբերակը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25 Սեպտեմբեր 2019
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է Patrol ամենագնացի նոր տարբերակը: Ավտոմեքենան ստացել է առաջնամասի նոր ձևավորում՝ ավելի արտահայտված V-աձև վանդակաճաղով, ինչպես նաև Nissan Intelligent Mobility գաղափարախոսության ներքո միավորված անվտանգության համակարգերի և տեխնոլոգիաների ընդլայնված փաթեթ:
Ռեսթայլինգային Nissan Patrol-ը կարելի է հեշտությամբ ճանաչել ընթացային կրակների «բումերանգներով» և ռադիատորի V-աձև վանդակաճաղի հորիզոնական կողերից և հաստ եզրակավորումից: Հետնամասում նկատելի են նոր լապտերները և, առաջին անգամ Nissan ավտոմեքենաների վրա՝ շրջադարձի դինամիկ ցուցիչները, որոնք միավորում է մոդելի անավանումը կրող քրոմապատ վերդիրը:
Նորացված Patrol-ի սրահում ուշադրություն են գրավում նոր կառուցվածքով նստատեղերը և կաշեպատ, ձեռքով իրականացված դարձակարերով ղեկանիվը: Որպես օպցիա առաջարկվում է առջևի նստատեղերի հովացոմը և գոտկատեղային հատվածի էլեկտրակառավարումը: Կենտրոնական բարձակի վրա, ինչպես և Infiniti QX50-ի դեպքում, տեղադրված է երկու դիսփլեյ: Վերևինը նախատեսված է նավիգացիայի և մուլտիմեդիա համակարգի կառավարման համար, ներքևինով իրականացվում է ավտոմեքենայի հիմնական ֆունկցիաների կառավարումը:
Լիաքարշ All-Mode 4X համակարգով նոր Patrol-ի համար ընդլայնվել է Nissan Intelligent Mobility ընդհանուր անվանմամբ հայտնի անվտանգության համակարգերի հավաքածուն: Որպես նորույթ առաջարկվում են վթարային արգելակման համակարգը՝ հետիոտների հայտնաբերման ֆունկցիայով, և ճակատային բախումների մասին նախազագուշացնող ինտելեկտուալ համակարգը: Այս ապհին հայտնի են միայն մերձարևելյան շուկայի համար նախատեսված մոդիֆիկացիայի որոշ մանրամասներ: Որպես բազային տարբերակ կառաջարկվի 4.0-լիտրանոց V6 բենզինային շարժիչը՝ 275 ձ.ուժ հզորությամբ և 394 Նմ ոլորող մոմենտով: Հավելավճարի դիմաց կարելի է նաև ստանալ 5.6-լիտրանոց V8 շարժիչ՝ 400 ձ.ուժ հզորությամբ և 560 Նմ ոլորող մոմենտով: Վերջինիս համար հասանելի է նաև թափքի ճոճքը կանխող HBMC (Hydraulic Body Motion Control) համակարգը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: