Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

EZ-Ultimo՝ շքեղագույն ինքնավար կոնցեպտ Renault-ից: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Հոկտեմբեր 2018

Բոլորովին վերջերս Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում փորձարկված ֆուտուրիստական կոնցեպտը պաշտոնապես ներկայացվեց Փարիզում՝ EZ-Ultimo անվանմամբ: Ըստ ֆրանսիական ընկերության մտահղության, այս շքեղ ինքնավար ավտոմեքենան հիանալի կերպով կընդլայնի հյուրանոցների, հանգստայն վայրերի կամ լյուքս դասի ավիաընկերությունների մատուցած ծառայություների ցանկը:    



EZ-Ultimo-ի գաբարիտային երկարությունը կազմում է 5,8 մետր, ինչը նշանակում է, որ կոնցեպտը ավելի երկար է, քան  նոր Rolls-Royce Phantom-ը, սակայն ավելի ցածր է, քան  MINI հեչբեքը: Մեքենան ներկայացվում է որպես ինքնավար լուծում համատեղ ուղևորությունների համար: Այն կոչված է փոխել մոտեցումը քաղաքային միջավայրում կարճատև ճամփորդությունների նկատմամբ: Այսպես, այն կարելի է օգտագործել զբոսաշրջիկներին տեսարժան վարերով պտտելու համար, կամ էլ՝ որպես շքեղ բինզես-շաթլ:



EZ-Ultimo-ի դռների կառավարումն իրականացվում է ավտոմատ եղանակով և ապահովում է մուտքը դեպի շքեղ ձևավորված սրահ, որի լրամշակման մեջ կիրառված են բնական փայտ, կաշի և նույնիսկ… մարմար: Բոլոր նստատեղերը կարելի է տեղաշարժել և պտտել՝ գտնելով հարմար դիրք:  



Ուղևորների ժամանցը ճանապարհորդության ժամանակ կապահովի Augmented Editorial Experience համակարգը՝ հատուկ վիրտուալ միջավայր, որը հասանելի է դարձնում անհատականացված կոնտենտն ու մուլտիմեդիա տվյալները: Այն կարելի կլինի օգտագործել նաև կրթական նպատակներով: 



Renault EZ-Ultimo-ն սարքավորված է լիովին կառավարվող շասսիով, առջևի սռնուն տեղադրված էլեկտրական շարժիչով և լիթիում-իոնային մարտկոցների բլոկով: Այնուամենայնիվ ֆրանսիական ընկերույթունը դեռևս տվյալներ չի հաղորդում ուժային սարքի հզորության և ընթացքի պաշարի մասին:  


Հիշեցնենք, որ նախորդ ամիս Renault-ն ցուցադրեց նաև EZ-PRO ունիվերսալ հենահարթակը, որը կոչված է հեշտացնել և արագացնել առաքումների գործընթացը ռոբոտացված մոդուլների կիրառման շնորհիվ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio