Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն Փարիզում ներկայացրեց «սպորտային» Ceed-ը:
05 Հոկտեմբեր 2018

Կորեական Kia ընկերությունը Փարիզում ներկայացրեց  հեչբեք և ունիվերսալ Ceed մոդելների համար նախատեսված սպորտային GT Line փաթեթը: GT ոճով իրականացված մոդիֆիկացիաների վաճառքը եվրոպական շուկայում կսկսվի 2019 թ առաջին եռամսյակում:  



Արտաքինից Kia Ceed GT Line-ը կարելի է տարբերել ռադիատորի սև սնդուսափայլ վանդակաճաղով՝ «փայլատ քրոմային» եզրակավորմամբ, հատուկ դիզայնի անիվներով (17-դյույմանոց բազային, 18-դյույմանոց օպցիոնալ), նոր թափարգելներով, ինչպես նաև հակամառախուղային լուսարձակների բլոկով, որի ուղղաձիգ շեղբերը նմանեցված են Kia Stinger մոդելին:



Սրահում աչքի են ընկնում սև առաստաղը, շեմքերի մետաղական վերդիրները, սպորտային նստատեղերը, եռաշյուղ ղեկը՝ ստորին հատվածի կտրվածքով: Օպցիոնալ կարելի է պատվիրել մոդելի GT-տարբերակի համար առաջարկվող նստատեղեր:  



Kia Ceed GT Line-ը սարքավորվելու է 1,0 և 1,4 լիտր ծավալով (120 և 140 ձ.ուժ հզորությամբ)T-GDi բենզինային  տուրբոշարժիչներով, ինչպես նաև Smartstream ընտանիքի 1,6-լիտրանոց դիզելային ագրեգատով:  Դրա արտադրողականությունը կկազմի 136 ձ.ուժ  և 280 Նմ ոլորող մոմենտ: Ավտոմեքենան սարքավորվում է երկու կցորդիչով 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով: 


Հիշեցնենք, որ GT Line փաթեթը հանդիսանում է վերջերս ներկայացված հինգդռնանի Kia ProCeed «շութինգ-բրեյքի» ստանդարտ սարքավորում: Միակ տարբերությունը 1,6-լիտրանոց տուրբոշարժիչն է, որը զարգացնում է 204 ձ.ուժ հզորություն և 265 Նմ ոլորող մոմենտ:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio