Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրեց լիովին նոր 3-րդ սերիայի սեդանը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03 Հոկտեմբեր 2018

BMW-ն ներկայացրեց լիովին նոր 3-րդ սերիայի սեդանը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)  

Փարիզի ավտոսրահում գերմանական ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց երրորդ սերիայի BMW սեդանը, որը ստացել է ներգործարանային G20 ցուցիչը: Այն հեշտ ճանաչելի է արտահայտիչ առաջնամասի և «Հոֆմայսթերի կորի» բացակայությամբ աչքի ընկնող հետևի կանգնակի փոփոխված կառուցվածքի շնորհիվ:



Մոդելի հիմքում ընկած է CLAR մոդուլային հենահարթակը, որը կիրառվում է  ուժային ագրեգատի լայնակի դիրքով բոլոր BMW ավտոմեքենաների համար: Սակայն ի տարբերույթուն հինգերորդ և յոթերորդ սերիայի մոդելների, որտեղ օգտագործվում է առջևի երկլծակ կախոցը, նոր երրորդ սերիան, ինչպես և նոր  BMW X3 քրոսովերը, սարքավորված է Մակֆերսոն կանգնակով: Հետևի հինգլծականի կախոցը կառուցվածքով նման է նախորդին, բայց ամբողջությամբ վերաիմաստավորված է:



Թափքի կառուցվածքում մեծացվել է ալյումինի, մագնեզիումի և գերամուր պողպատների տեսակարար կշիռը: Նոր երրորդ սերիայի նախագծման ժամանակ նախապատվությունը տրվել է դինամիկայի բարելավմանը: Այդ նպատակով 55 կիլոգրամով նվազեցվել է ավտոմեքենայի զանգվածը, ևս 10 մմ իջեցվել է ծանրության կենտրոնը և զգալիորեն մեծացվել է անվամիջային տարածությունը (43 մմ առջևում, 21 մմ հետևում): Այս ամենի շնորհիվ մոդելն առանձնանում է զանգվածի՝ ըստ սռնիների կատարյալ բաշխմամբ՝ 50-50:



Անվային բազան աճել է  41 միլիմետրով և ներկայումս կազմում է 2851 մմ: Ավտոմեքենան նախորդից աննշան մեծ է: Երկարությունը կազմում է 4709 մմ (+85 մմ), իսկ լայնությունը՝ 1827 մմ (+16 մմ): Աէրոդինամիկ տեսանկյունից մեքենան էլ ավելի արդյունավետ է՝ ճակատային դիմադրության գործակիցը կազմում է 0,23 (BMW 320d մոդիֆիկցիայի համար):



Կախոցի կարևորագույն նորամուծությունը օրիգինալ մեղմիչներն են՝ հիդրավլիկ լուծումներով, որոնք կիրառվւմ են թե բազային, թե օպցիոնալ М-կախոցներում: Որպես օպցիա առաջարկվում է նաև ադապտիվ  M-կախոցը՝ էլեկտրակառավարվող մեղմիչներով:  Ի լրումն սրան առաջարկվում են նաև օպցիոնալ M Sport արգելակային համակարգը՝ առջևի քառագլան ֆիքսված ենթակիրներով, ինչպես նաև հետևի անիվների ինքնաբլոկավորվող դիֆերենցիալը (միայն M-կախոցով BMW 330i  և 330d մոդիֆիկացիաների համար):



Սկզբնական շրջանում նոր երրորդ սերիան հասանելի կլինի երեք շարժիչով՝ ընդհանուր հինգ մոդիֆիկացիայով:  BMW 320i և 330i մոդելների վրա տեղադրված քառագլան բենզինային երկլիտրանոց շարժիչները ապահովում են համապատասխանաբար 184 և 258 ձ.ուժ հզորություն: BMW 318d և 320d մոդիֆիկացիաները սարքավորված են նույն ծավալի և համապատասխանաբար 150 և 190 ձ.ուժ հզորությամբ ագրեգատներով:  Իսկ վեցգլանանի միակ տարբերակն այս պահին BMW 330d մոդելն է ՝ 265 ձ.ուժ հզորությամբ դիզելային շարժիչով: Ընդ որում 320d մոդիֆիկացիան կարելի է պատվիրել նաև լիաքարշ տարբերակով, մինչ դեռ մնացածները բացառապես հետնաքարշ են: Ակնկալվում է, որ հետագայում երրորդ սերիան կհամալարվի ինչպես սկզբնական մակարդակի եռագլան շարժիչներով, այնպես էլ հզոր М-տարբերակներով:



Ավտոմեքենայի սրահը նախորդ սերնդի հետ համեմատ զգալիորեն մեծացել է, մանավանդ վարորդի և առջևի ուղևորի ուսերի և արմունկների հատվածներում: Ինտերիերի լուծումները պահպանել են BMW-ի ավանդական ճարտարապետությունը՝ առջևի վահանակի հորիզոնական գծեր, և հետզհետե նվազող կենտրոնական բարձակ:  Սակայն այս ամենը վերաիմաստավորվել է նոր ֆիրմային ոճով, որն արդեն իսկ փորձարկվել է X5 քրոսովերում: Դրանք են մետաղայնացված տարրերի առատությունը, սարքավորումների վիրտուալ վահանակը՝ բարդ թվատախտակներով և նավիգացիայի լայն «պլանշետը», որը տեղ է զբաղեցնում օդափոխման կենտրոնական դեֆլետորների վերին մասում:



10,25-դյույմ էկրանով մուլտիմեդիա համակարգը ստեղծված է BMW iDrive 7.0 հենահարթակի հիման վրա, որն առաջին անգամ տեղադրվել է նոր BMW X5 (G05) մոդելում: Այն վերահսկվում է ոչ միայն սենսորային դիսփլեյի միջոցով, այլև ղեկի կոճակների, կենտրոնական բարձակի iDrive կոնտրոլերի, ինչպես նաև ձայնային հրահանգների օգնությամբ:  



Արտադրողը նախատեսել է ավտոմեքենայի անհատականացման չորս տարբերակ՝ Advantage, Sport Line, Luxury Line և M Sport փաթեթը: Որպես օպցիա գնորդները կարող են պատվիրել սրահի լրամշակումը Vernasca կամ Merino կաշվով, ինչպես նաև սարքավորումների վահանակի լրամշակումը Sensatec արհեստական, կամ BMW Individual բնական կաշվով: Օպցիաների թվում են նաև եռագոտի կլիմատ-կոնտրոլը, ապակյա տանիքը և Harman Kardon աուդիոհամակարգը:


Բեռնավորման բաժանմունքի ծավալը մնացել է նույնը՝ 480 լիտր: Այն կարելի է մեծացնել՝ ծալելով հետևի շարքի նստատեղերը 40:20:40 համամասնությամբ: Օպցիոնալ եղանակով բեռնախցիկի դուռը կսարքավորվի էլեկտրական շարժակով: 



Նոր 3-րդ սերիայի BMW-ն համալրվում է էլեկտրոնային համակարգերի հարուստ փաթեթով: Դրանց թվում են ակտիվ քրուիզ-կոնտրոլը՝ Stop & Go ֆունկցիայով (օպցիա), շարքից շարք վերադասավորվելու ժամանակ և հետևից հարված մասին նախազգուշացնող համակարգերը, ինչպես նաև կայանատեղիից հետընթաց ելքին օժանդակող համակարգը:  Հասանելի կլինի նաև երթևեկության շարքի պահպանման համակարգը՝ կողային հարվածներից ակտիվ պաշտպանության ֆունկցիայով, և կայանմանն օժանդակող ֆունկցիան, որն ունակ է ավտոմատ շարժվել հետընթաց ուղղությամբ՝ նախկինում անցած հետագծով:  


Նոր BMW-ն կթողարկվի ընկերության՝ Մյունխենոմ գտնվող գործարնում, BMW-ի և Brilliance Auto չինական ընկերության համատեղ գործարանում, որը գտնվում է Չինաստանի Շենյան քաղաքում, ինչպես նաև մեքսիկական  Սան-Լուիս-Պոտոսի քաղաքի գործարանում:  Վաճառքների համաշխարհային մեկնարկը նախատեսված է 2019 թվականի մարտի 9-ից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio