Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault-ն ներկայացրել է լիովին նոր K-ZE էլեկտրամոբիլը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Հոկտեմբեր 2018

Այսօր Renault Խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կարլոս Գոնը հայտարարեց, որ ընկերությունը պատրաստ է հերթական քայլը կատարել՝ Renault-ի մոդելային շարքի էլեկտրականացման ոլորտում:  Ներկայացնելով K-ZE կոմպակտ քաղաքային մոդելը՝ նա նշեց, որ մինչև 2020 թ. հանրությանը կառաջարկվեն առավել սիրված մոդելների հիբրիդային և լիցքավորվող հիբրիդային տարբերակները: 



Renault Խումբը, որը համարվում է էլեկտրական շարժունակության առաջատարներից մեկը, բացահայտել է գլոբալ A-դասի և քրոսովերի ոճով իրականացված  Renault K-ZE շոուքարը: Այն առանձնանում է ընթացքի 250 կմ պաշարով NEDC ստանդարտի համաձայն, ինչը լավագույն ցուցանիշն է այս սեգմենտի համար: 



Ավտոմեքենան աչքի է ընկնում գայթակղիչ սպորտային դիզայնով, դինամիկ գծերով և մկանուտ մակերեսներով: Բացի գրավիչ արտաքինից, Renault K-ZE-ի հիմնական  առանձնահատկությունը լիցքավորման նորարարական կրկնակի համակարգն է, որը համատեղելի լինելով նաև հասարակական լիցքավորման կայանների հետ, թույլ է տալիս հեշտ և արագ վերականգնել մարտկոցների լիցքը: 



Renault K-ZE-ն ներկայանում է հարուստ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս առավելագույնս օգտվել ժամանակակից ավտոմոբիլային տեխնոլոգիաներից, ինչպիսին են, օրինակ, կայանման ցուցիչները, հետին տեսադաշտի տեսախցիկները, նավիգացիան, հպումայի էկրանները և այլն: 



«Renault Խումբը մշտապես եղել է Եվրոպայում էլեկտրական տեխնոլոգիաների տարածման առաջատարը: Ներկայացնելով K-ZE մատչելի, քաղաքային մոդելը, մենք ևս մեկ անգամ հասանելի ենք դարձնում Renault-ի լավագույն նվաճումները՝ շեշտելով մեր առաջատար դիրքը էլեկտրական մեքենաների ոլորտում, մեր միտվածությունը մատչելի փոխադրամիջոցներ ստեղծելուն և գործընկերության անսպառ հնարավորությունները», - նշել է Կարլոս Գոնը: 



Renault-ն նաև հաստատեց իր մոդելային շարքի հետագա էլեկտրականացման ծրագրերը, որոնք ներառում են  Clio մոդելի հիբրիդային տարբերակի, ինչպես նաև Mégane և Captur մոդելների փլագին (լիցքավորվող) մոդիֆիկացիաների շուկայնացումը: Սա  հնարավոր է դարձել Renault-ի նորարարական e-Tech տեխնոլոգիայի շնորհիվ, որը թույլ է տալիս հիբրիդայնացնել  B և C սեգմենտի ավտոմեքենաները:


Ենթադրվում է, որ Renault K-ZE-ի վաճառքները կմեկնարկեն Չինաստանից, որը ներկայումս համարվում է էլեկտրամոբիլների ամենամեծ շուկան աշխարհում, և հետագայում կշարունակվեն այլ մայրցամաքներում: Իսկ մինչ այդ Renault-ի տեսլականը շարժունակության ապագայի վերաբերյալ կներկայացվի հոկտեմբերի 2-ին Փարիզում բացվող ավանդական ավտոսրահում՝ Augmented Editorial Experience ծրագրի շրջանակներում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio