ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
SMART-ը նշում է իր 20-ամյակը՝ ներկայացնելով Forease ռոդսթերը:
29 Սեպտեմբեր 2018
Սեփական 20-ամյակը նշելու առիթով Daimler կոնցերնի մաս կազմող Smart ապրանքանշանը ներկայացրել է Forease կոնցեպտը: Սա բաց տանիքով էլեկտրական ռոդսթեր է, որը կառուցվել է սերիական Smart EQ Fortwo cabrio մոդելի հիման վրա, իսկ ընդհանուր կոնցեպցիան փոխառվել է Сrossblade (2001 թ.) և Forspeed (2011 թ.) մոդելներից:
Ըստ էության Smart Forease-ը փորձ է՝ հայացք գցելու քաղաքային շարժունակության ապագային: Համայն արտադրողի տեսլականի բաց տանիքով էլեկտրամոբիլը պետք է «տեղավորի վարորդին մեգապոլիսի աղմուկի և անցուդարձի կետրոնում»:
Կոնցեպտի թափքը իրականացված է սպիտակ մետալիկ գույնով և առանձնանում է փայլատ-արծաթագույն ներդիրներով և վառ կանաչ շեշտադրումներով: Նույն գունային գամման օգտագործվում է նաև ինտերիերում: Սրահի առանձնահատկություններից են օդափոխիչ դեֆլեկտորների փոխարեն տեղադրված կլոր դիսփլեյները, որոնք արտացոլում են ներկառուցված հավելվածներից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև կոքպիտի հետնամասում տեղադրված բարձրախոսները:
Նորույթի տեխնիկական տվյալները դեռևս չեն բացահայտվում: Հավանաբար դրա ուժային ագրեգատը նույնն է, ինչը կիրառվում է սերիական Smart EQ Fortwo-ի վրա: Խոսքը 81 ձ.ուժ հորությամբ էլեկտրական շարժիչի մասին է, որն ապահովում է 0-ից 100 կմ/ժ թափառք 11,3 վարկյանում: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը էլեկտրական ռեժիմում կազմում է 130 կմ/ժ, իսկ ընթացքի պաշարը 155 կմ է:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: