Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Brabus-ն առաջարկում է 700 ձ.ուժ հզորությամբ G-դաս:
28 Սեպտեմբեր 2018

Brabus թյունինգային աթելիեն Մոնակոյում ցուցադրեց Mercedes-AMG G 63 մոդելի համար նախատեսված լրամշակումների հավաքածուն: Այն ներառում է նոր աերոդինամիկ փաթեթը, երկու գույնի կաշվով պաստառապատված սրահը և շարժիչի հզորությունը մեծացնող  B40-700 բլոկը:



Brabus-ի ինժեներները լրացրել են բազային 4-լիտրանոց V8 շաչժիչը կառավարման նոր բլոկով, որն աչքի է ընկնում բռնկման և ներարկման եղանակների վերաձևափոխված քարտեզով և տուրբոմղման ավելի բարձր ճնշմամբ: 



Արդյունքում շարժիչի արտադրողականությունը 585 ձ.ուժ և 850 Նմ ոլորող մոմենտից հասցվել է մինչև 700 ձ.ուժ և 950 Նմ: Համատեղելով 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ՝ այս շարժիչը թույլ է տալիս Brabus 700 Widestar-ին արագանալ 0-ից 100 կմ/ժ ընդամենը 4,3 վայրկյանում: 



Ամենագնացը սարքավորվել է նաև արտանետման սպորտային համակարգով, որն առանձնանում է էլեկտրակառավարվող փականակներով, չժանգոտող պողպատից պատրաստված երկու խողովակաոստերով և ձայնի տոնայնության կառավարման հնարավորությամբ:  Ուշադրության են արժանի նաև փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկները, անվակամարների մեջ ներկառուցված լուսադիոդները, 20 կամ 23 դյույմ տրամագծով անվասկավառակները և տանիքին տեղադրված՝ լուսավորման լրացուցիչ բլոկը:  



Brabus 700 Widestar մոդելի սրահը կարող է իրականացվել հաճախորդի պահանջներին համապատասխան: Մոնակոյում ցուցադրված մեքենայի ինտերիերի լրամշակման համար կիրառվել էր վանիլային և սև գոյնի կաշվի համադրություն՝ նարնջագույն շեշտադրումներով, դեկորատիվ դարձակարով  և նստատեղերի կենտրոնական հատվածների դռների պանելների հատուկ դիզայնով: 



Հիշեցնենք, որ նոր Mercedes-AMG G 63 մոդելը ցուցադրվել էր փետրավրին: Այն ստացել է նոր շարժիչ՝ գլանների էլեկտրոնային կառավարմամբ, առջևի անկախ կախոց՝ էլեկտրակառավարվող մեղմիչներով սարքավորված կրկնակի լայնակի լծակներով, ինչպես նաև արտաճանապարհային ռեժիմենրի հարստացված փաթեթ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio