Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volvo-ն ցուցադրեց V60 Cross Country ամենագնաց-ունիվերսալը:(ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Սեպտեմբեր 2018

Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի V60 ունիվերսալի արտաճանապարհային տարբերակը: Volvo V60 Cross Country-ն առանձնանում է 75 մմ ավելի բարձր լուսածերպով, բազային տարբերակում առաջարկվող լիաքարշ համակարգով և կառավարող էլեկտրոնիկայի արտաճանապարհային ռեժիմների փաթեթով:



Քրոսովեր-ունիվերսալը կառուցված է  Scalable Product Architecture (SPA) հենահարթակի հիման վրա, որը կիրառվել է նաև XC90 և V90 Cross Country մոդելների ստեղծման ընթացքում: Սովորական V60-ի հետ համեմատ մոդելի կախոցը ենթարկվել է հատուկ լրամշակման՝ ուղղված արտաճանապարհային կարողությունների բարելավմանը: 



Volvo V60 Cross Country-ի սարքավորումների ցանկը ներառում է զառիվայր շարժմանն օժանդակող համակարգը, շրջադարձերում կայունության վերահսկման ֆունկցիան և ինքնավար կառավարման Pilot Assist համակարգը, որն աշխատում է մինչև 130 կմ/ժ արագությունների պայմաններում: 



Բացի այդ հիշատակման են արժանի Apple CarPlay, Android Auto ծրագրերի և 4G ցանցի հետ համատեղելի տեղեկատվական ժամանցային համակարգը, ճանապարհից շեղվելու մասին նախազգուշացնող համակարգը, ինչպես նաև կայանատեղիից հետընթաց դուրս գալուն օժանդակող ֆունկցիան: 



Սկզբնական փուլում Volvo V60 Cross Country-ն կառաջարկվի բենզինային և դիզելային շարժիչներով՝ համապատասխանաբար 250 ձ.ուժ (Т5) և 190 ձ.ուժ (D4) հզորությամբ: Ավելի ուշ ենթադրվում է մասնակի և լիցքավորվող հիբրիդային տարբերակների արտադրությունը:  


Հիշեցնենք, որ նոր սերնդի Volvo V60-ը առաջին անգամ ցուցադրվել էր 2018թ փետրվարին Ստոկհոլմում: Այն արդեն իսկ առաջարկվում է երկու հիբրիդային մոդիֆիկացիաներով (որոնցից մեկը 390 ձ.ուժ հզորությամբ) և անվտանգության ապահովման վերջին սերնդի համակարգերի ընդլայնված փաթեթով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio