ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-AMG A 35 4Matic՝ ներկայացվել է հզոր հեչբեքը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Սեպտեմբեր 2018
Գերմանական Daimler ընկերությունը տվայլներ է հրապարակել Mercedes-AMG ընտանիքի «ամենակրտսեր» անդամի՝ A 35 4Matic հեչբեքի մասին: Մոդելը ստացել է նոր տուրբոշարժիչ և առանձնանում է կախոցի հատուկ կարգավորումներով:
Mercedes-AMG A 35 4Matic-ն աչքի է ընկնում թափքի ուժեղացված առաջնամասով, ինչը նաև բարելավել է հեչբեքի կառավարելիությունը շրջադարձերում և ապահովել է անիվների բացվածքի կայունությունը նույնիսկ բարձր արագությունների պայմաններում:
Որպես ուժային ագրեգատի հիմք է ընդունվել սովորական A-դասի երկլիտրանոց M260 քառագլան շարժիչը, որը լրացուցիչ սարքավորվել է ձուլած ալյումինից պատրաստված թեթև կարտերով, տուրբոմղիչով, գազաբաշխման ֆազերի փոփոխման համակարգով, պիեզոէլեկտրական բոցամուղերով և բազմակայծ այրման համակարգով:
Այս ամենից հետո շարժիչի հզորությունը հասցվել է 306 ձիաուժի, որն ապահովում է 400 Նմ ոլորող մոմենտ: Որպես փոխանցումատուփ օգտագործվում է 7-աստիճան ռոբոտացված մեխանիզմը, որը սարքավորված է լոնչ-կոնտրոլ ֆունկցիայով և ենթաղեկային թերթիկների օգնությամբ փոխարկման ֆունկցիայով: 0-ից 100 կմ/ժ արագոթյունը A 35-ը զարգացնում է 4,7 վայրկյանում:
Այս հոթ-հեչը սարքավորված է նաև առաջադեմ լիաքարշ համակարգով, որի էլեկտրամեխանիկական կցորդիչը բաշխում է ոլորող մոմենտը՝ կախված լայնակի և երկայնակի արագացումից, ինչպես նաև արագությունից, ոտնակի դիրքից և ընտրված փոխանցումից:
Mercedes-AMG A 35 4Matic-ը սարքավորված է շարժման ռեժիմների ընտրության համակարգով՝ 4 նախապես սահմանված պրոֆիլներով և փոխանցումատուփի, շարժիչի և լիաքարշ համակարգի աշխատանքի անհատական կարգավորման հնարավորությամբ: Առաջարկվում է նաև քարշուժի կառավարումն իմիտացնող համակարգ, որն անհրաժեշտության դեպքում թեթևակի արգելակում է շրջադարձի նկատմամաբ ներքին հետևի անիվը:
Մոդելի համար հասանելի են ադապտիվ էլեկտրակառավարվող մեղմիչները, 350մմ (առջևի) և 330 մմ (հետևի) տրամագծով ծակոտկեն սկավառակներով և քառաբլոկ ենթակիրներով արգելակային համակարգը, ղեկի էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչը և էլեկտրակառավարվող փականակներով արտանետման համակարգը:
Mercedes-AMG A 35 4Matic-ի սրահում կենտրոնական տեղ են զբաղեցնում MBUX մուլտիմեդիա համակարգն ու սարքավորումների թվային վահանակը՝ հատուկ AMG-ձևավորմամբ: Ուշադրության են արժանի նաև սենսորային կոճակներով ղեկը, որը նման է առաջատար S-դասում առաջարկվող տարբերակին, և սպորտային նստատեղերը: Որպես օպցիա կարելի է պատվիրել վիրտուալ մրցարշավային օգնական AMG Track Pace ծրագիրը, որը ունակ է գրանցել ավտոմեքենայի մինչև 80 հարաչափ՝ դրանք հետագայում օգտագործելու նպատակով:
Ինչպես արդեն նշել ենք Mercedes-AMG A 35 4Matic մոդելի հանրային նորամուտը կկայանա Փարիզում: Նախնական պատվերները կընդունվեն արդեն հոկտեմբերից, իսկ առաջին մոդելները կհասցվեն գնորդներին 2019 հունվարին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: