Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

KIA-ն դարձել է ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի պաշտոնական գործընկեր:
24 Սեպտեմբեր 2018

Kia Motors ընկերությունը երեք տարվա պայմանագիր է կնքել ՈւԵՖԱ-ի հետ՝ դառնալով Եվրոպայի Լիգա մրցաշարի պաշտոնական գործընկերը: Համագործակցության շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք էլ ավելի հասանելի  կդարձներն մրցաշարը եկրպագուներին: Պաշտոնական գործընկերոջ կարգավիճակը թույլ կտա KIA-ին նաև բարձրացնել ապրանքանշանի ճանաչելիությունը և էլ ավելի թիրախայնացնել իրականացվող մարքեթինգային գործողությունները:



Որպես ՈւԵՖԱ Եվորապյի Լիգայի գործընկեր 2019, 2020 և 2021 թթ Kia-ն եզրափակիչ խաղերը սպասարկելու համար կտրամադրի 90 ավտոմեքենա: Դրանք կծառայեն մրցավարնենրին, պաշտոնական անձանց, պատվիրակներին և հյուրերին:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Եվորապյի Լիգան աշխարհում ամենախոշոր պրոֆեսիոնալ մրցաշարն է, որի եզրափակիչ փուլին մասնակցում են 48 ակումբ 27 երկրից: 2018-2019թթ նախատեսվում է անցկացնել 205 հանդիպում, որոնք հեռուստատեսության միջոցով հասանելի կլինեն շուրջ մեկ միլիարդ հանդիսատեսի: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio