ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault EZ-PRO՝ առաքման խնդրի նորարար լուծում: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 Սեպտեմբեր 2018
Renault ընկերությունը ներկայացրել է «վերջին կիլոմետրի» առաքման խնդրի կոնցեպտուալ լուծում: Խոսքը EZ-PRO հենահարթակի մասին է, որը բաղկացած է քարշակող ինքնավար մոդուլից և քարշակվող ռոբոտացված կապսուլներից: Սա ֆրանսիական ընկերության տեսլականն է լոգիստիկայի և սուրհանդակային ծառայությունների ապագայի մասին:
Գլխավոր մոդուլը սարքավորված է ուղևորատար բաժանմունքով, որի մուտքը իրականացվում է թափքի առաջնամասում գտնվող դռնից: Խելացի էլեկտրոնիկան իր վրա կվերցնի երթուղու պլանավորումը, առաքման ժամկետներին հետևելը և մոդուլային ռոբոտացված ֆուրգոնների սպասարկումը: Այն նաև կարող է իրականացնել կոտրվող առարկաների կամ սնդդամթերքի առաքում:
Այս ամենով հանդերձ Renault-ի մասնագետները համարում են, որ մոտ ապագայում լոգիստիկ գործընթացները ամբողջովին չեն ավտոմատացվի, և այդ պատճառով առանջնորդվում է տրանսպորտային գործունեության մարդակենտրոն գաղափարով:
Առաջարկվող ինքնավար մոդուլների «նավատորմը» կարող է տեղաշարժվել ինչպես համատեղ՝ ձևավորելով կանոնավոր շարասյուններ, այդպես էլ միմյանցից առանձին: Renault-ի այս կոնցեպտի առանձնահատկություններից մեկն էլ ռոբոտացված մոդուլների տրանսֆորմացիայի և համատեղ օգտագործման հնարավորությունն է:
Բացի այդ, կոնցեպտը ենթադրում է, որ հաճախորդները կարող են հետևել առաքման կարգավիճակին սմարթֆոնների միջոցով, ինչպես նաև որոշել, թե որտեղ են ցանկանում ստանալ իրենց ծանրոցներրը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: