ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Audi-ն ներկայացրեց e-tron էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19 Սեպտեմբեր 2018
Սան-Ֆրանցիսկոյում կայացավ Audi-ի առաջին էլեկտրական սերիական մոդելի՝ e-tron քրոսովերի համաշխարհային նորամուտը: Քրոսովերը սարքավորված է երկու էլեկտրական շարժիչով, էլեկտրակաառավարվող լիաքարշ համակարգով և էներգիայի ռեկուպերացիայի եզակի համակարգով՝ աշխատանքի երեք ռեժիմներով:
Audi e-tron-ն իրականացված է բրենդի այլ քրոսովերերի ոճով: Արտաքինի առանձնահատկություններից են ռադիատորի ութանկյուն վանդակաճաղը՝ ակտիվ փականակներով, ցերեկային ընթացքի՝ լիցքավորման ցուցիչներ հիշեցնող կրակները, մարտկոցների բլոկի տեղը մատնանաշող վերդիրրները դռների վրա, ինչպես նաև մարտկոցի ամբողջական լիցքավորումը մատնանաշող հետևի կրակները:
Երկու ասինխրոն էլեկտրական շարժիչների գումարային հզորությունը կազմում է 360 ձ.ուժ և 561 Նմ ոլորող մոմենտ: Կարելի է ընտրել նաև overboost ռեժիմը, որը թույլ է տալիս կարճ ժամանակով զարգացնել 408 ձ.ուժ և 660 Նմ ոլորող մոմենտ: Միջին արագությամբ շարժման ժամանակ աշխատում է միայն հետևի սռնու վրա տեղադրված էլեկտրական շարժիչը, ինչը նպաստում է էներգիայի խնայողությանը:
Էներգիայի ռեկուպերացիայի առաջադեմ համակարգը ապահովում է e-tron-ի ընթացքի պաշարի մինչև 30 տոոսը: Եթե ծանրաբեռնվածությունը չի գերազանցում -0,3 g ցուցանիշը, քրոսովերրը էներգիան կուտակում է միայն շարժիչների հաշվին, առանց արգելակների կիրառման: 0-ից 96 կմ/ժ թափառքը իրականացում է 5.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժ: WLTP ցիկլում ընթացքի պաշարը կազմում է 400 կմ:
95 կիլովատ-ժամ տարողունակությամբ մարտկոցը 11 կՎտ հզորությամբ բազային սարքի միջոցով լիցքավորվում է 8,5 ժամվա ընթացքում, իսկ 150 կՎտ հզորությամբ լիցքավորման հասարակական կայանին միանալու դեպքում հնարավոր է վերականգնել լիցքի 80 տոկոսն ընդամենը 30 րոպեում:
Audi e-tron-ի երկարությունը կազմում է 4902 մմ, լայնույթունը՝ 1938 մմ, բարձրությունը՝ 1664 մմ: Արտաքին չափսերով էլեկտրական քրոսովերը տեղ է զբաղեցնում Q5 և Q7 մոդելների միջև: Նորույթը նախատեսված է 5 մեծահասակ ուղևորների համար, իսկ դրա բեռնախցիկի ծավալը կազմում է 600 լ:
Audi e-tron-ը սարքավորված է կայունության վերահսկման քառաստիճան էլեկտրոնային համակարգով և շարժման ռեժիմենրի ընտրության էլեկտրոնային համակարգով, որը թույլ է տալիս ընտրել 7 առկա տարբերակներից մեկը: Պնևմակախոցը կարգավորվում է 76 մմ սահմաններում: Այսպես, offroad ռեժիմում այն սկզբից բարձրանում է 35 մմ, իսկ հետո ևս 15 մմ, իսկ երբ ավտոմեքենան շարժվում է 120 կմ/ժ և ավել արագությամբ, կախոցն իջնում է 26 մմ:
e-tron քրոսովերի լիաքարշ համակարգը աշխատում է quattro ultra ռեժիմի նմանությամբ՝ առջևի սռնու էլեկտրական շարժիչը սկսում է աշխատել այն պահին, երբ հետևի անիվները կորցնում են կցորդումը կամ երբ կտրուկ սեղմում եք արագացման ոտնակը:
Էլեկտրամոբիլի հիմնական ֆունկցիաների կառավարումն իրականացվում է MMI համակարգի երկու դիսփլեյների միջոցով՝ համապատասխանաբար 10,1 և 8,6 դյույմ անկյունագծով: Դրանցից վերևինը պատասխանատու է նավիգացիայի, բորտային համակարգերի և տեղեկատվական ժամանացային համակարգի աշխատանքի, իսկ ներքևինը՝ կլիմատ-կոնտրոլի աշխատանքի համար: MMI-ի մեջ ներկառուցված է Alexa ձայնային օգնականը, այն նաև աշխատում է կապի LTE Advanced տիրույթում և ապահովում է Wi-Fi հասանելիություն: Audi-ի նավիգացիոն համակարգը կարող է կառուցել երթուղին նախորդ ուղևորություններից ստացած տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով նաև լիցքավորման կայանների տեղաբաշխումը:
Audi e-tron–ի սարքավորումները ներառում են ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, կայանմանն օժանդակող համակարգը, հետընթաց շարժմանն օժանդակող համակարգը: Որպես օպցիա առաջարկվում են նաև կողային տեսադաշտի տեսախցիկները, որոնցից ստացված պատկերը արտացոլվում է դռների մեջ ներկատուցված OLED-դիսփլեյների վրա:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում առաջին գնորդները կստանան իրենց Audi e-tron քրոսովերներն արդեն 2019 թ կեսերին՝ սկսած 74 800 դոլարից: Իսկ ահա Եվրոպայում վաճառքները կսկսվեն ավելի վաղ՝ արդեն այս տարվա վերջում, սակայն մեքենայի արժեքը կլինի ոչ պակաս, քան 79 900 եվրո:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: