Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz-ը ներկայացրել է ինքնավար տրանսֆորմերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 Սեպտեմբեր 2018

Mercedes-Benz ընկերությունը ցւոցադրել է ապագայի ինքնավար ֆուրգոնի նախատիպը՝ Vision Urbanetic անվանմամբ: Կոնցեպտն իրենից ներկայացնում է էլեկտրական շարժակով և արհեստական բանականությամբ օժտված հենահարթակ, որի վրա կարելի է տեղադրել թե բեռնատար, թե ուղևորատար մոդուլ:  


Vision Urbanetic-ի ընդհանուր երկարությունը կազմում է 5,14 մետր, իսկ բեռնատար հենահարթակինը՝ 3,17 մետր: Ռայդշերինգի ռեժիմում նախատիպը կարող է տեղափոխել մինչև 12 ուղևոր, իսկ երկմակարդակ բեռնատար մոդուլի տեղադրման դեպքում՝ մինչև 10 EPAL եվրոպալետ: Նախատիպը կարող է նաև սարքավորվել ապրանքի ավտոմատ սորտավորման և հանձնման համակարգով:

Vision Urbanetic

Vision Urbanetic-ը, ըստ նախագծողների, կոչված է մեծացնել ուղևորահոսքն ու տեղափոխվող բեռների քանակը՝ առանց առկա ենթակառուցվածքների փոփոխության և լրացուցիչ փոխադրամիջոցների կիրառման: 



Նախատիպը պետք է դառնա այն էկոհամակարգի բաղկացուցիչ մաս, որը կարձագանքի և կհարմարվի անընդհատ փոփոխվող տրանսպորտային խնդիրներին, օրինակ՝ հայտնաբերելով պոտենցիալ ուղևորներին և գտնելով մարդկանց կուտակումները:  

 

Նախատիպը կարող է նաև «շփվել» երթևեկության այլ մասնակիցների հետ առաջնամասում տեղադրված  LED-վահանակի միջոցով: Այն ստեղծում է  «թվային ստվերի» էֆեկտ, պրոյեկտելով այն թափքի կողամասին և դրանով իսկ տեղեկացնելով հետիոտնին կամ հեծանվորդին, որ մեքենան նկատել է իրենց:  
               


Vision Urbanetic-ը սարքավորված է արհեստական բանականության սկզբունքներով աշխատող և անընդհատ ինքնազարգացող համակարգով, որն իրական ժամանակի ռեժիմում վերլուծում է երթևեկության հարաչափերը, պլանավորում է ապրանքների մատակակարումը և կարող է արձագանքել քաղաքի ընթացիկ տրանսպորտային կարիքներին:

 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio