ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar Land Rover Road Show՝ զգացմունքների տոն շքեղ ավտոմեքենաների սիրահարների համար:
10 Սեպտեմբեր 2018
Բրիտանական Jaguar և Land Rover ապրանքանշանների տարածաշրջանային գրասենյակն ու Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերույթունը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել էին Jaguar Land Rover Road Show փառատոնը, որը ոչ միայն միավորել էր այս առասպելական մակնիշների սիրահարներին, այլև անցած հանգստյան օրերին դարձել էր ընտանեկան ժամանցի լավագույն վայրը Երևանում:
Սեպտեմբերի 8-ին և 9-ին «Ֆորա Պրեմիում» ավտոսրահի տարածքում ավտոմեքենաների շուրջ 500 սիրահար երկու օրվա ընթացքում հաղթահարեցին բազմաթիվ արգելքներ, ինչպես նաև վայելեցին ավտոսրահում և դրա շուրջ տիրող ջերմ ու անկաշկանդ մթնոլորտը:
Նախապես գրանցվելով՝ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ իր ուժերը փորձել դժվարանցանելի պայմաններ վերարտադրող արհեստական խոչընդոտներով հագեցած մրցուղին, կամ էլ փորձարկել Jaguar-ի շքեղ սեդաններն ու Land Rover-ի պաշտամունքային ամենագնացները քաղաքային պայմաններում:
Ռուսաստանից ժամանած փորձառու հրահանգիչների թիմն առավոտից երեկո օգնում էր հյուրերին՝ ծանոթանալ ներկայացված ավտոմեքենաների առանձնահատկություններին և գրեթե անսահման արտաճանապարհային հնարավորություններին:
Իսկ մինչ մեծահասկաները բացահայտում էին մինչև 850 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ հաղթահարելու վայելքը, փոքրիկ հյուրերը ևս հնարավորություն ունեին մասնակցել ավտոմոբիլային տոնին: Jaguar-ի մասնագետները փոքրիկներին ծանոթացնում էին երթևեկության կանոններին, իսկ տարիքով համապատասխանող երեխաները կարող էին փորձարկել ֆիրմային էլեկտրամոբիլները՝ անցնելով հատուկ նախագծված մրցուղով:
Երկրորդ տարին անցկացվող միջոցառմանն այս անգամ միացել էին նաև «Ֆորա Պրեմիումի» գործընկերները: Այսպես, «Բեթկոնստրակտ» ընկերույթունը երեխաներին պարգևել էր վիրտուալ ավտոմրցարշավի մասնակցելու հնարավորություն, «ՍԱՍ Գրուպն» ապահովում էր հյուրասիրությունը, «Խրոնգրաֆ» ընկերությունը ներկայացնում էր բրիտանական շքեղ ապրանքատեսակներին համահունչ ժամացույցներ, իսկ զվարճանքների «Յելլ» կենտրոնը առաջարկում էր ընդլայնել սուր զգացողությունները՝ մասնակցելով բնության գրկում իրականացվող միջոցառումներին:
«Ֆորա Պրեմիում» ընկերությունում համոզված են, որ երկրոդ տարին անընդմեջ անցկացվող JLR Road Show-ն այսուհետ հանդիսանում է Երևանում իրականացվող լավագույն միջոցառումներից մեկը, որին շատերը կսպասեն նաև հաջորդ տարիներին: Եվ հաշվի առնելով մասնակիցների ոգևորությունը՝ կարելի է վստահորեն արձանագրել նախագծի հաջողությունը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: