Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ը ներկայացրեց մոդելային շարքի չորրորդ առաջատարին: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Սեպտեմբեր 2018

Lexus ընկերությունը բացահայտել է ապրանքանշանի «չորրորդ առաջատարի» վերաբերյալ մանրամասները: Խոսքը Lexus-ի առաջին սերիական նավի մասին է, իսկ ավելի ստույգ՝ լյուքս դասի LY 650 զբոսանավի մասին: Նորույթը կոչված է դառնալ ֆիրմային L-finesse դիզայնի առավել շքեղ մարմնավորումը և հանդիսանում է «շքեղության աշխարհի և ակտիվ կենսակերպի հնարավորությունների ուսումնասիրման» կորպորատիվ նախագծի անբաժանելի մաս:



Lexus LY 650 զբոսանավի երկարությունը կազմում է 19.96 մետր: Դրա արտադրությամբ կզբաղվեն ամերիկյան Marquis-Larson Boat Group նավաշինական ընկերության մասնագետները: Մոդելի նախագծման ընթացքում դիզայներնեը ոգեշնչվել են նախորդ տարի Մայամիում ներկայացված Sport Yacht կոնցեպտի գաղափարներով:



Զբոսանավը սարքավորված է երեք խցիկներով՝ յուրաքանչյուրը երկու քնատեղով: Lexus LY 650-ի վառելիքի բաքի ծավալը կազմում ե 3785 լիտր, իսկ խմելու ջրի առավելագույն պաշարը՝ 852 լիտր: Որպես ուժային ագրեգատ օգտագործվում է Volvo Penta լիսեռազուրկ 12.8-լիտրանոց շարային վեցագլան դիզելային շարժիչը՝ 1000 ձ.ուժ հզորությամբ: Լրավճարով կարելի է պատվիրել ուժեղացված քարշակով IPS30 շարժիչը, որը համազոր է թիալիսեռով սարքավորված 1350 ձ.ուժ հզորությամբ շարժիչին:


Հիշեցնենք, որ Lexus Sport Yacht-ը սարքավորվում էր Lexus շարժիչներով՝ 477 ձ.ուժ հզորությամբ երկու 5.0-լիտրանոց V8 մթնոլորտային ագրեգատներով, որոնք տեղադրվում են նաև GS F սեդանի և RC F կուպե վրա: Դրանց շնորհիվ զբոսանավը կարող է զարգացնել մինչև 43 ծովային մղոն/ժամ արագություն (մոտ 80 կմ/ժ):



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio