Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացված է ամենահզոր BMW X2-ը՝ M Performance շարժիչով:
07 Սեպտեմբեր 2018

BMW ընկերությունը ներկայացրեց  2 քրոս-կուպեի նոր՝ գերհզոր տարբերակը: Խոսքը M35i մոդիֆիկացիայի մասին է, որը համալրվում 2.0-լիտրանոց M Performance շարժիչով և ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով, որը հատուկ կարգաբերվել է այս մոդելի համար:  



TwinPower Turbo-ն՝ պատմության մեջ առաջին M Performance շարժիչը զարգացնում է 306 ձ.ուժ հզորություն և 450 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է Steptronic ավտոմատ փոխանցումատուփի և xDrive լիաքարշ համակարգի հետ: Այս ամենի շնորհիվ 0-ից 100 կմ/ժ արագության հասնելու համար BMW X2 M35i-ին անհրաժեշտ է 4,9 վայրկյան:



Քրոս-կուպեի առանձնահատկություններից է վերկակարգավորված M Sport կախոցը՝ ավելի կոշտ զսպանակներով,  առջևի սռնիին տեղադրվող ինքնաբլոկավորվող M Sport դիֆերենցիալը, հզորացված ագելակային մեխանիզմները, ինպես նաև աշխատանքի փոփոխված ալգորիթմով ղեկային կառավաումը: Որպես օպցիա X2 M35i-ի համար առաջարկվում է ադապտիվ կախոց՝ աշխատանքի երկու ռեժիմով:  



Այս ամենից զատ X2-ը ստացել է առջևի նոր օպտիկա և հակամառախուղային լուսարձակներ՝ Full HD տեխնոլոգիայով, հետևի M-սփոյլեր, արտանետման սպորտային համակարգ՝ երկու 100-միլիմետրանոց խողովակներ, ինչպես նաև 19- կամ 20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներ: 



Սրահում ուշադրություն են գրավում M Sport կաշեպատ ղեկը՝ ենթաղեկային թերթիկներով, ինչպես նաև սպորտային նստատեղերը՝ կատարելագործված կողային օժանդակմամբ (օպցիա): Դրանց պաստառապատումը կարելի է իրականացնել գործվածքի և ալկնատարայի կամ ծակոտկեն կաշվի համադրությամբ: Օպցիաների ցանկում տեղ են գտել նաև պրոյեկցիոն դիսփլեյը, անլար Apple CarPlay համակարգը, խցանումներում տեղաշարժամնն ու կայանմանն օժանդակող համակարգերը: 



BMW X2 M35i մոդելի սերիական արտադրությունը կմեկնարկի այս տարվա նոյեմբերից, իսկ եվրոպական շուկայում վաճառքները կսկսվեն 2019թ մարտից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio