ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz-ը ներկայացրեց առաջին էլեկտրական քրոսովերը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Սեպտեմբեր 2018
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց առաջին սերիական էլեկտրական քրոսովերը՝ EQC անվանմամբ: Սրանով սկիզբ է դրվում EQ ենթաբրենդին, որի շրջանակներում կթողարկվեն Mercedes-ի բոլոր էլեկտրական ավտոմեքենաները:
Նոր էլեկտրական քրոսովերի գաբարիտային երկարությունը կազմում է 4761 մմ, լայնությունը՝ 1884 մմ, բարձրությունւը՝ 1624 մմ, իսկ անվային բազան՝ 2873 մմ: Այսպիսով, EQC-ն 105 մմ ավելի երկար, 6 մմ ավելի նեղ, և 15 մմ ավելի ցածր է, քան GLC մոդելը: Երկու ավտոմեքենաների միջսռնային տարածությունը նույնն է: Ընդ որում էլեկտրամոբիլը գրեթե կես տոննայով ավելի ծանր է 510 ձ.ուժ հզորությամբ GLC 63 S մոդելից և կշռում է 2,42 տոննա:
Նորույթը սարքավորված է երկու էլեկտրական շարժիչներով՝ մեկական առջևի և հետևի սռնիների վրա: Դրանց համընդհանուր հզորությունը կազմում է 408 ձ.ուժ (300 կՎտ), իսկ առավելագույն ոլորող մոմենտը հասնում է 765 Նմ: Շարժիչները սնվում են 80 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցների կոմպլեկտից, որի քաշը կազմում է 650 կգ և որը տեղադրված է հատակին՝ սռնիների միջև:
Զրոյից 100 կմ/ժ արագությունը Mercedes EQC-ն զարգացնում է 5,1 վայրկյանում: Առավելագույն արագությունը պարտադրողաբար սահմանափակված է 180 կմ/ժ ցուցանիշի վրա:
Էլեկտրական Mercedes-Benz EQC-ի ընթացքի պաշարը մոտ 450 կմ է, ընդ որում արտադրողը նշում է, որ այս ցուցանիշը նախնական է: Խառը ցիկլում էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 22,2 կՎտժ յուրաքանչյուր 100 կմ: Կախված լիցքավորման կայանի տեսակից և հզորությունից մարտկոցները կարելի է 40 րոպեում լիցքավորել 10-80 տոկոսով:
Քրոսովերը սարքավորված է արգելակման էներգիայի ռեկուպերացիայի համակարգով, որի աշխատանքը կարգավորվում է ենթաղեկային թերթիկների միջոցով: Ընհանուր առմամաբ նախատեսված է աշխատանքի հինգ ռեժիմ՝ ավտոմատից մինչև առավելագույնս արդյունավետը, երբ վարորդից նույնիսկ չի պահանջվում սեղմել արգելակման կոճակը, քանի որ ավտոմեքենան սկսում է դանդաղել՝ արագացման ոտնակը բաց թողնելուց անմիջապես հետո:
Էլեկտրոնային համակարգերը կհուշեն վարորդին վարման ամենահարմար ոճը, որը հաշվարկվում է նավիգացիոն համակարգից ստացվող տվյալների (շրջադարձեր, խաչմերուկներ և ճանապարհի թեքություն), արագության սահմանափակման նշանների և առջևի ընթացող ավտոմեքենաներից եղած տարածության հաշվարկի հիման վրա:
Mercedes-Benz EQC քրոսովերը կսարքավորվի ձայնային կառավարմամբ MBUX մուլտիմեդիա համակարագով, իչպես նաև կլիմատ-կոնտրոլ համակարգի հեռակառավարման և ցանկացած լիցքավորման կայանում լիցքավորվելու ֆունկցիաներով: Վերջինի ճշգրիտ աշխատանքի համար կօգտագործվի Mercedes me Charge համակարգի աքաունթը, որից էլ կկատարվի վճարումը:
Կարևոր հանգամանք է նաև այն, որ մեքենան հնարավոր կլինի լիցքավորել արագ լիցքավորման IONITY կայաններում, որոնք համատեղ նախագծում են BMW, Daimler, Ford, Volkswagen, Audi և Porsche ընկերությունները: Ինչպես ակնկալվում է, 2020թ ողջ Եվրոպայում տեղադրված կլինեն այդ ցանցի շուրջ 400 կայան: Բացի այդ ավտոմեքենան կարող է լիցքավորվել սեփական տնային կայանից:
Mercedes-Benz EQC մոդելը հավաքվելու է գերմանական Բրեմեն քաղաքի գործարանում, որտեղ արդեն իսկ թողարկվում են С-Class և GLC ավտոմեքենաները: Նոր էլեկտրական քրոսովերի զանգվածային վաճառքը կսկսվի 2019 թ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: