ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
HONDA CR-V` հիբրիդային շարժիչով:
03 Սեպտեմբեր 2018
Ճապոնական Honda ընկերությունը ճապոնական շուկա է վերդարձրել CR-V քրոսովերը, որի վաճառքները դադարեցվել էին դեռևս 2016 թ: Հինգերորդ սերնդի մոդելը, որն արտաքնապես գրեթե չի տարբերվում եվրոպական շուկայում ներկայացված ավտոմեքենայից, այժմ առաջարկվում է տուրբոշարժիչով և հիբրիդային ուժային ագրեգատով:
Honda CR-V հիբրիդային ագրեգատը ներառում է 145 ձ.ուժ հզորությամբ 2.0-լիտրանոց բենզինային շարժիչ, որն աշխատում է Աթկինսոնի ցիկլով, երկու էլեկտրական շարժիչ, որոնցից մեկը հանդես է գալիս որպես գեներատոր և միաստիճան փոխանցում՝ ֆիքսված փոխանցումային թվով:
Քրոսովերը կարող է տեղաշարժվել երեք ռեժիմներից մեկով՝ միայն էլեկտրական քարշուժով, միայն ներքին այրման շարժիչով և կոմբինացված տարբերակով: Վերջին դեպքում բենզինային շարժիչը կարող է հանդես գալ որպես գեներատոր՝ լիցքավորելով մարտկոցները: Պաշտոնական տվյալներով հիբրիդային CR-V-ն յուրաքանչյուր 100 կմ ճանապարհին ծախսում է 3,9 լ վառելիք:
Նոր հիբրիդային Honda CR-V-ի վաճառքների սկիզբը նախատեսված է ընթաղցիկ տարվա նոյեմբերից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: